|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Human Rights Watch-ը Հայաստանի կառավարությանը կոչ է անում14:10 Yerevan | 10:10 GMT | Saturday 29 March 2008 ...վերացնել խաղաղ հավաքների նոր սահմանափակումները... Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Կազմակերպությունը նշում է, որ մարտի 25-27-ը ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն ութ տասնյակ մարդու, որոնք մասնակցել են Երեւանի կենտրոնում անցկացվող բողոքի խաղաղ ցույցերին` «ժողովրդական զբոսանքներին»: «Հայաստանի կառավարությունը պետք է թույլ տա խաղաղ ցույցերը, այլ ոչ թե արգելի դրանք», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Հոլի Քարթները` շեշտելով. «Նոր սահմանափակումները գործնականում խաղաղ ցուցարարներին պատժում են մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների համար»: Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ հավաքների ազատությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունները, որոնք Ազգային ժողովի կողմից ընդունվել են մարտի 18-ին, անորոշ են եւ չեն համապատասխանում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որին Հայաստանը միացել է, երաշխավորում է հավաքների ազատությունը, եւ կառավարությունը չի կարող անխոհեմ սահմանափակումներ մտցնել այդ իրավունքի նկատմամբ», - ասված է Human Rights Watch-ի հայտարարությունում: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խաղաղ հավաքների իրավունքը նկարագրել է որպես «ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկը» եւ բազմաթիվ առիթներով հաստատել է, որ անհատները չեն կարող կորցնել խաղաղ հավաքների իրենց իրավունքը որեւէ ցույցի ընթացքում այլոց պատժելի արարքների պատճառով»: Կազմակերպությունը մատնանշում է, որ Հայաստանի իշխանությունները, օգտվելով այդ օրենսդրական փոփոխություններից, առնվազն վեց անգամ մերժել են Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու` ընդդիմադիր կուսակցությունների հայտը: Կառավարությունը իր մերժումը հիմնավորում է այն ենթադրությամբ, որ մարտի 1-ի բռնությունների մասնակիցները կարող են մասնակցել նաեւ հետագա հանրահավաքներին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |