|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Շարունակությունը հաջորդիվ...14:03 Yerevan | 10:03 GMT | Saturday 29 March 2008Մարինա Բաղդագյուլյան «Չնայած ընտրարշավից դուրս ենք եկել, բայց յուրաքանչյուրն ընտրության իրավունք ունի: Կարինեն ուզեց, որպեսզի այստեղ լինեն նրանք, ովքեր այստեղ են` ոչ ավել-ոչ պակաս, քանի որ այսօր նրա «Փորձեր» գրքի շնորհանդեսն է», - ասաց ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Խոսեցին Կարինեի ընտրությամբ շնորհանդեսին եկած նրա գրականագետ ընկերները` Մանասեն, Հռիփսիմեն, Հովհաննես Բերբերյանը եւ ուրիշները: Բարձր-բարձր գնահատականներ հնչեցին, որ նա զարմանահրաշ արձակագիր է, որ կարողացել է փիլիսոփայությունը, պատմությունը, պոեզիան արձակի մեջ միահյուսել հմտությամբ, զարմանալի-զարմանալի ներքին ազատությամբ, որ հատուկ է լայնարձակ երկրի օդով, ջրով, հոգեբանությամբ սերվածին ու սնվածին: Որ բոլորովին էլ պատահական չէ «Փորձերում» ընդգրկված թարգմանությունների ընդգրկումը, որ այդ ընտրությունը խոսում է Կարինե Աշուղյանի էսթետիկ բարձր ճաշակի, նրբամտության մասին: Եվ այլն, եւ այլն... Ես Կարինե Աշուղյանի գործերում մի քիչ Վիրջինիա Վուլֆ, մի քիչ Ցվետաեւա, նույնիսկ մի քիչ էլ Միլեր տեսա, զգացի: «Մարդասպանը եւ մարդասպանը» պատմվածքում իրեն կգտնի ու շատ պարզ կտեսնի ամեն մեկը, ով երբեւէ եղել է «առանց սպասումի, առանց ապրումի` ամեն վայրկյան խելագարվելու, հանկարծամահ լինելու կամ ինքնասպան դառնալու անդունդից բաժանված կես քայլ», ում թվացել է, թե տարին ունի երեք եղանակ` ձմեռ, ամառ, աշուն: Թե գարուն այլեւս չի լինի... Կարծում եմ` Կարինե Աշուղյան գրողի համար ամենամեծ գնահատականն ու պարգեւը իր մի ընթերցողի հուզմունքն է, լացը, գարուն գտնելու ցանկությունը... Վերջում խոսեց ամեն ինչում «հանկարծաստեղծ» Կարինե Աշուղյանը` իր սրտից, առանց նախապես բառեր ու խոսքեր մտածելու. «Շատ շնորհակալ եմ, ովքեր իմ գիրքը կարդացել են: Բայց ուզում եմ ասել, որ բոլոր լավ բառերի հասցեատերը ես չեմ: Ես ուղղակի հաղորդիչ եմ... Չգիտեմ ինչու եմ այդպես զգում... Ու հիմա մի բան եմ մտածում, քանի որ մղձավանջային, դժվար ժամանակներում ենք ապրում, ինքս ինձ խոստացա արձակ գործ գրել: Եվ թող ինձ սխալ չհասկանան, բայց այն կոչվելու է «Մարտի 1»: Այսքանը», - ասաց փիլիսոփա, բանաստեղծ, արձակագիր, կին, մայր, գեղեցիկ եւ ապշելու անկեղծ Կարինե Աշուղյանը: Շնորհանդեսից հետո երկար զրուցեցինք մեր եւ իր «Մարտի 1»-ի, մեր եւ իր հերոսների, Վազգեն Սարգսյանի, հայերի ու Հայաստանի մասին: Զրույցի մասին` մյուս համարում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |