|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ստորագրահավաք Մարալիկում14:01 Yerevan | 10:01 GMT | Saturday 29 March 2008 Մարալիկ քաղաքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածաշրջանի շտաբի պետ, նրա վստահված անձ Հարություն Ուռուտյանի, ով ընտրության օրը փորձել էր թույլ չտալ իրականացնել կրկնակի քվեարկության սցենարը: Ընտրությունները խոչընդոտելու եւ իբր Սերժ Սարգսյանի վստահված անձին ծեծելու համար Հարություն Ուռուտյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Մարալիկ քաղաքի 6500 քաղաքացիներից Հարություն Ուռուտյանի օգտին հայտարարության տակ մեկ օրում ստորագրել է 500 քաղաքացի: Հայտարարությամբ մարալիկցիները պահանջում են ազատ արձակել արդար ընտրությունների համար պայքարող, արցախյան ազատամարտի մասնակից Հարություն Ուռուտյանին: Հայտարարությունը ստորագրություններով ներկայացնելու են Վերաքննիչ դատարան` պահանջելով արդարացի վճիռ: Եթե նման վճիռ չլինի, կդիմեն Եվրոդատարան: Մարալիկցիները նաեւ հայտարարել են, որ օրենքով սահմանված բոլոր միջոցներով` ընդհուպ նստացույց եւ հացադուլ հայտարարելով պահանջելու են ազատ արձակել նաեւ տարածաշրջանի բնակիչներ, մարտի 1-ի գործով կալանավորված Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյաններին, ինչպես նաեւ Հրաչիկ Պետրոսյանին եւ Արտակ Հովսեփյանին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |