|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայաստանը դեգերում է13:58 Yerevan | 9:58 GMT | Saturday 29 March 2008 Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականը հոդված է հրապարակել, որում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր հոտին մեկ հովվի շուրջ համախմբվելու կոչ է արել: Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից մեկ ամիս է անցել, վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է իր հաղթանակի մասին, սակայն նրա ապագան կասկած է հարուցում: Տհաճություններ ծագեցին, երբ նրա մրցակից Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ բողոքարկողները փողոց դուրս եկան` հաստատելով, որ Սարգսյանը գողացել է ձայները: Մարտի 1-ին սպանվեց 8 մարդ: Երկրում արտակարգ դրություն հայտարարվեց: Այն չեղյալ պետք է հայտարարվեր մարտի 21-ին, սակայն այդուհետ եւս ոստիկանությունը միջամտեց ժողովրդի խաղաղ երթերին: Ընդդիմության կողմնակիցները խմբերով են ձերբակալվում: Այս մարտավարությունը ծրագրված է, որպեսզի խեղդեն ընդդիմությանը: Սակայն կարո՞ղ են նրանք... Արեւմտյան որոշ դիվանագետներ մտահոգված են, որ Հայաստանի ներքաղաքական վիճակը կարող է գայթակղել ագրեսիվ Ադրբեջանին, որը կփորձի վերականգնել Լեռնային Ղարաբաղում իր հսկողությունը: Ադրբեջանը վախեցած է Կոսովոյի համախտանիշից` տագնապելով, որ Լեռնային Ղարաբաղը կարող է միջազգային ճանաչում ձեռք բերել: Չարագուշակություն. Ադրբեջանը սպառնացել է դուրս գալ խաղաղության գործընթացից այն իրողությունից հետո, երբ Ամերիկան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան դեմ քվեարկեցին ՄԱԿ-ի բանաձեւին, համաձայն որի` հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից եւ նրա հարակից շրջաններից: Սերժ Սարգսյանի պաշտոնական երդման արարողությունը կկայանա ապրիլի 9-ին: Սերժ Սարգսյանը պետք է շահի հայ ժողովրդի հավատը, որպեսզի հնարավոր լինի համախմբվել Ադրբեջանի սպառնալիքի պայմաններում: Հավատ կարող է ստեղծվել, եթե համաներում շնորհվի քաղբանտարկյալներին: Այդ մասին խորհրդարանում առաջարկել է ընդդիմության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: Ամերիկացիները սպառնում են սառեցնել միլիոնավոր դոլարների հասնող օգնությունը: «Հայաստանը պետք է համախմբվի եւ վերադառնա ժողովրդավարական հարթակ», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: «Կամ էլ` Հայաստանը պետք է ընթանա Բելառուսի ճանապարհով», - ասել է Բախշյանը: Սերժ Սարգսյանի կողմնակից, գործարար Միխայիլ Բաղդասարովը համոզված է, որ նա կօգտագործի երիտասարդ տեխնոկրատների ներուժը եւ բարենպաստ պայմաններ կստեղծի շուկայի համար, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին կնշանակի վարչապետ: Պարոն Տեր-Պետրոսյանը խոստանում է իր կողմնակիցներին պահել փողոցներում` մինչեւ ընտրությունները չեղյալ հայտարարվեն: Ազատության եւ արդարադատության մասին նրա խոսքը ոգեւորել է հայերին: «Մինչ այս ընտրությունները` ես քաղաքականությամբ չէի հետաքրքրվում: Լեւոնը մեզ հավատ ներշնչեց, որ մենք կարող ենք տնօրինել մեր ճակատագիրը», - ասում է մի երիտասարդ գեղանկարիչ: «Ոչ մի բռնարարք չի կարող խեղդել մեր զգացմունքները », - ընդգծել է նա: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |