“Zhamanak” Armenian-American Political Daily

Հայտարարություն

13:49 Yerevan | 9:49 GMT | Saturday 29 March 2008

Փետրվարի 29-ի եւ, մանավանդ, մարտի 1-ի դեպքերով Քոչարյան-Սարգսյան զույգը իշխանությունը Հայաստանում բացառապես բռնություններով պահելու կործանարար վիճակ է ստեղծել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն օժտված չէ խաղաղության ռեսուրսով` ակնհայտ է դառնում, որ այս վարչակարգի սվինների վրա հենված իշխանության ամեն օրը աղետալի է դառնում հայ ժողովրդի եւ հայոց պետականության համար:

Վերջին շրջանի իշխանական տեռորը դրա ապացույցն է: Հակաօրինական ամենատարբեր պատճառաբանություններով ձերբակալվում, բերման են ենթարկվում ընդդիմության ներկայացուցիչներ, քաղաքական ակտիվիստներ: Այսպես օրինակ` Պահպանողական կուսակցությունից մի քանիսը ծանուցագրերով եւ առանց ծանուցագրերի բերման են ենթարկվել, ընդհուպ մինչեւ ՊԿ փոխնախագահ եւ Կենտրոնական խորհրդի քարտուղար, հարցաքննվել են ԿԽ անդամներ: Ահաբեկվում են, հետապնդումների են ենթարկվում սովորական քաղաքացիներ: Սարսափի ստալինյան մթնոլորտ ստեղծելու այս զազրելի փորձը ոչ միայն անհեթեթ է, այլեւ` լրջորեն վնասակար Հայաստանի Հանրապետության ապագայի տեսանկյունից:

Բացի «Անկախության մասին» հռչակագրով ընդունված եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների հիմնարար ազատությունների ոտնահարումից` իշխանությունների նմանօրինակ գործողությունները պարունակում են մի խոշոր վտանգ եւս. ՀՀ իրավապահ համակարգը, եւ մասնավորապես ոստիկանությունը, կորցնում է իր հեղինակությունը: Պահպանողական կուսակցությունը դատապարտում է ներկա վարչակարգի կողմից պետական ռեսուրսների նմանօրինակ մսխումը եւ հայտարարում, որ օրինական իշխանության հաստատումից անմիջապես հետո հետամուտ է լինելու իրավապահ մարմինների հեղինակության վերականգնմանը, ինչպես նաեւ ներկա վիճակի միակ մեղավորին` ՀՀ ներկայիս վերնախավին օրենքով պատասխանատվության ենթարկելուն:

Պահպանողական կուսակցություն

28.03.2008թ.

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.