“Zhamanak” Armenian-American Political Daily

Խի՞ եք իմ դեմ ման գալի

14:30 Yerevan | 10:30 GMT | Friday 28 March 2008

Ոչ ոք էսպիսի բան չի ասել: Առայժմ: Բառացի: Բայց իշխանությունների բոլոր գործողությունները հենց դա են վկայում: Եվ միայն: Իշխանավորները, փաստորեն, հին «եղունգ նայող» են: Հստակ գիտեն, թե ով ինչ է մտածում, որտեղ, երբ:

Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հյուսիսային պողոտայում է, ուրեմն` իշխանությունների դեմ է, եթե Ազատության հրապարակում` ուրեմն ինքն է իշխանություն ուզում, եթե Մյասնիկյանի արձանի մոտ` ուրեմն ուզում է գցել երկրի վարկը: Մնացած տեղերում` իրա հերն էլ անիծած: Մնացած բոլոր տեղերում պետք է ձեթի-հացի-կարագի ու մնացած առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացնենք, որ մի օգուտ էլ դրանցից լինի...

Էդպես էլի, իհարկե, չեն ասում, բայց անում են:

Էդպես է:

Բռնապետության մասին էլ չեն խոսում. իրականացնում են:

Կրիմինալի մասին էլ չեն խոսում. հաշվեհարդարներ են տեսնում:

Կոռուպցիայի մասին էլ չեն խոսում. զարգացնում են:

Արտոնությունների մասին էլ չեն խոսում. տրամադրում են:

Բռնություններ կիրառելու մասին եւս չեն խոսում. կիրառում են:

Իշխանությունը զավթելու մասին էլ չեն խոսում. զավթում են:

Թալանի մասին էլ չեն խոսում. թալանում են:

Ինչպես ասում են` վարվում են քաղաքակիրթ եւ դաստիարակված մարդկանց պես, որոնք եւս ուտելիս չեն խոսում:

Ուտում են: Ուտելիս:

...Բայց համենայնդեպս` խի ես իմ դեմ ման գալի...

Ու հետո. լավ եմ անում, որ բռնում եմ:

Եթե հանկարծ չբռնեմ հիմի` ման գալիս, էգուց կարող է եւ իմ դեմ քայլեք էլ, քնեք էլ, կոֆե էլ խմեք...

Ու էդ սաղ` իմ դեմ...

Փաստորեն:

Չեմ թողնի:

Ժիվոյ ժիզնում:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.