|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Նրանց գործը մարդ բռնելն է»14:27 Yerevan | 10:27 GMT | Friday 28 March 2008Կարինե Հարությունյան Հրազդանում ամեն օրվա պես է: Հանրահավաք: Երեխաները Սասուն Միքայելյանի նկարը պարզած «ազատություն» են վանկարկում: Կանայք էլ գլուխ են դնում քաղաքացիական հագուստով հանրահավաքը ցրելու եկած ոստիկանների հետ. «Մենք էստեղից գնացողը չենք, ամեն օր էստեղ միտինգ ենք անելու»: Ոստիկաններն էլ մի գլուխ նկարում են միտինգավորներին, դեմքները չմոռանալու ու հերթական անգամ բերման ենթարկելու համար: Պինդ ժողովուրդ են հրազդանցիները: Ամեն Աստծո օր միտինգ են անում: Ի հեճուկս մարզային եւ տեղական ոստիկանության: Ի հեճուկս այս վարչախմբի, որն իր վախի ձեռքը կրակն է ընկել: Վերջիններս իրենց կատարածուներին ուղարկում են միտինգը ցրելու, ուղարկում են դպրոցներ` երեխաներին վախեցնելու` միտինգի չգնաք, ուղարկում են հացադուլավոր Արշավիր Բոզինյանի վրանը թռցնելու: Այսպես: Ոստիկանությունը իր բնույթին համապատասխան քայլեր է անում, ժողովուրդն էլ պինդ-պինդ կանգնած է` ու՞մ կասես: Դեռեւս մեկ օր առաջ Հրազդանի նախկին ոստիկանապետ Վլադ Վարդանյանը ոստիկանների կողմից ուղարկվել է որպես միջնորդ` հանրահավաքները երեք օրով դադարեցնելու բանակցություններ վարելու համար: Պատկերացնել կարելի է տեղական իշխանության սարսափի չափը, որ նման միջնորդներ է փնտրում, որ երեխաներին է վախեցնում, որ վրաններ է գողանում: Մի ասա` հացադուլ անողը վրա՞նն է, թե՞ ազատամարտիկ Արշոն: Թողեք մարդը հանգիստ հացադուլ անի, էլի: Գյուղացիները որոշել են հաշմանդամ մարդուն բաց երկնքի տակ չթողնել ու տարել են գյուղամեջ, ուր եւ մի շենքի ներսում մարդը շարունակում է իր հացադուլը` հայտնի պահանջով. «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին եւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին»: Միջադեպի առնչությամբ դիմեցի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Վերջինիս հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակից Ռուստամ Մախմուդյանը կապվել էր Հրազդանի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի հետ: Վերջինս հերքել էր ոստիկանների կողմից հացադուլավորի վրանը տանելու փաստը` ասելով, որ վրան չեն տարել, իսկ հացադուլավոր Արշավիր Բոզինյանը, իբր, մի շենքում նստած ուտում-խմում է: Վանատուրի մի քանի բնակիչներից տեղեկացանք, որ ոստիկանապետը...«ստում է»: «Եկեք եւ համոզվեք, որ մարդը հացադուլի է նստած: Նա արդեն հայտարարել էր, որ իր հացադուլը անժամկետ է եւ միայն ջուր է խմում` ինչպես ընդունված է նման դեպքերում: Մենք, հակառակը, մտածում էինք, թե տեղական իշխանությունը միգուցե գթություն ցուցաբերի եւ բժիշկ ուղարկի հացադուլավորի մոտ նրա վիճակը վերահսկելու համար: Բայց արի ու տես, որ նույնիսկ իրենց թույլ են տալիս հաշմանդամ մարդուն թողնել դրսում: Ճիշտն ասած, ոստիկաններից ու հենց ոստիկանապետից ուրիշ բան չենք էլ սպասում: Նրանց գործը մարդ բռնելն է»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |