|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ժողովրդավարական գործընթացների խստությունը եւ տխեղծ հասարակությունը14:17 Yerevan | 10:17 GMT | Friday 28 March 2008Գոհար Բարսամյան Հետխորհրդային ժամանակներից սկսած` աշխարհի ժողովրդավարական համարվող երկրները գերխնդիր համարեցին նախկին խորհրդային հանրապետություններում քաղաքացիական բաց հասարակության ձեւավորումը եւ առհասարակ` ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Մարդասիրական մոտեցում է հիվանդին ապաքինելը կամ` հիվանդ օրգանը ապաքինելը: Սակայն ժողովրդաիշխանության հաստատման ճանապարհը հարթ եւ ողորկ չէ որոշ հանրապետությունների համար, որոնցում իշխանության եկան ոչ առաջադեմ եւ արժանավոր մարդիկ. ժողովրդավարությունը վերաճեց ավտորիտարիզմի, իսկ այդուհետ` տոտալիտարիզմի: Իրապես ժողովրդավար մարդկանց հուզում են Ռուսաստանում, Վրաստանում եւ Հայաստանում կայացած ընտրությունները: Փակուղու հետեւանքները կարող են ողբերգական լինել: Այսպես է Կալիֆորնիայի համալսարանի միջազգայնագետ Լինքոլն Միթչելը դիտարկում Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի նախագահական ընտրությունների առանձնահատկությունները: Իրապես Վրաստանում, Հայաստանում եւ Ռուսաստանում նախագահական ընտրությունները մեծ հարված էին ժողովրդավարությանը, եւ Կոլումբիայի համալսարանի փորձագետն ընդգծում է, որ սա մեծ հիմնախնդիր է ժողովրդավարների համար: «Այսինքն` 3 պետություններում ժողովրդավարությունը ուժեղացնելու ջանքերը փոխակերպվեցին լճացման եւ անհաջողության: Ռուսաստանի նախագահական ընտրությունները որակվել են կազմակերպված եւ հարթ կառավարված, ոչ ժողովրդավարական», - նշում է նա: Կոլումբիայի համալսարանի փորձագետը Վրաստանի ընտրությունները որակում է արտակարգ ազատ եւ արդարացի, սակայն ընդգծում է, որ թերի էր` ժողովրդավարական քաղաքական միջավայրի համապատկերում, ինչի հետեւանքով Սահակաշվիլու հաղթանակի հրապարակումը բողոքի ցույցերի հանգեցրեց: Ուշագրավ է այն, որ Հայաստանի ընտրությունները Լինքոլն Միթչելը դիտարկում է Վրաստանի եւ Ռուսաստանի ընտրությունների միջակայքում: Նա նշել է, որ Հայաստանում ընտրությունների վերջնարդյունքը կասկած չէր հարուցում, սակայն ավելի մրցակցային էր, քան Ռուսաստանինը: Հայաստանում բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, սակայն դիմակայությունը խստորեն ճնշվեց: Փորձագետը դիմակայության ճնշման որոշումը, ի վերջո, պարզ չի համարում: Նա ընդգծում է այս հանրապետությունների ընտրությունների յուրահատկությունները եւ այս երեք հանրապետություններում քաղաքական ենթատեքստերը տարբեր է համարում: Սակայն ընդհանուր մարտահրավեր է համարում «անբարեկիրթ» (ինչպես Լինքոլն Միթչելն է որակում) վարչակարգերից ազատագրումը կամ էլ դեպի ավտորիտարիզմ կիսաժողովրդավարական պետության երթի կասեցումը: «Ընդհանուր թերությունները» ենթավերնագրի ներքո Լինքոլն Միթչելը 3 հանրապետություններում թերություն է համարում մրցակցայնության պակասը: Նա նշում է, որ Ռուսաստանում չկար իրական ընդդիմության ոչ մի թեկնածու, որ հակակշռեր Մեդվեդեւին: Փորձագետը այս ընտրությունների երկրորդ մեծ թերությունը համարում է այն, որ ընտրությունները կոնկրետ չեն սահմանազատել ժողովրդավար եւ ոչ ժողովրդավար թեկնածուներին: Երրորդ` ամենաէական անճշտությունները իրականացվել են նախընտրական շրջանում. ԶԼՄ-ների շեղումների տարբեր կոմբինացիաները, ընդդիմության թեկնածուների ահաբեկումները, պետական ներուժի ազատ կիրառումը: Փորձագետը հենց ընտրական գործընթացները 3 երկրներում էլ հարաբերականորեն հարթ է որակում: «Միջազգային դիտորդների դերը խնդրահարույց էր յուրաքանչյուրում յուրովի եւ ժողովրդավարության արեւմտյան պաշտպանների դերն էր սահմանափակված», - ասում է նա: Ռուսաստանում միջազգային դիտորդները փաստացի մեկուսացված են եղել այս գործընթացներից, Վրաստանում հեղինակը հաջողված չի համարում ճնշումների բացատրությունը, իսկ Հայաստանում ապշեցուցիչ իրողություն է համարում միջազգային հանրության ուշադրության պակասը: «Պարզ է` նախկին Խորհրդային Միության տարածքում արդեն նարնջագույնների եւ վարդերի ժամանակները անցել են», - գրում է Լինքոլնը: «Լճացած ժողովրդավարություն» ենթավերնագրի ներքո` փորձագետը թվարկում է ժողովրդավարության իներտության պատճառները. հզոր գործադիրները, ազատության սահմանափակումները, քաղաքական թույլ ընդդիմությունը, անմրցակցային ընտրությունները: Լինքոլն Միթչելը «անբարեկիրթ» վարչակարգերի գլուխ բարձրացնելը դիտարկում է արտաքին քաղաքականության պրիզմայով` ժողովրդավարությանը օգնելու հաշվեկշռի որոնմամբ: Արեւմուտքը ընդգծված որոշակիությամբ Ռուսաստանում «խաղագումարներ կդնի» իրավակարգի շտկման համար, ինչը արդեն թույլ չի համարվում: Սակայն Ռուսաստանը դառնում է ավելի ու ավելի կարեւոր խաղացող թե Կովկասի սառեցված հակամարտություններում, թե Իրանի միջուկային ծրագրի անվտանգության համատեքստում: Փորձագետը Վրաստանի եւ ԱՄՆ-ի կապերը սերտ է գնահատում, իսկ Հայաստանը հավանաբար նվազ ռազմավարական կարեւորություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար, սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այստեղ ժողովրդավարական փոփոխությունների կարիք կա: «Օգնություն ժողովրդավարներին» ենթավերնագրի ներքո Լինքոլն Միթչելը նշում է, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրությունները անակնկալ ընթացք չունեցան, այն սովորական էր հայ իրականության համար: Ըստ փորձագետի` Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները պետք է աջակցեն ժողովրդավարական ուժերին` ժողովրդավարությունը տեղայնացնելու եւ կենտրոնացնելու համար: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |