“Zhamanak” Armenian-American Political Daily

Պատվերը` պատվեր, կատարումը` կատարում...

12:29 Yerevan | 8:29 GMT | Thursday 27 March 2008

...Բայց դե մեջը տրամաբանություն էլ դրեք, էլի: Վերջը՝ էս երկրում դուք եք ապրելու, ոչ թե պատվեր տվողը...

...Նորմալ, ճիշտ, տրամաբանված սուտ խոսելու համար մի քանի անհրաժեշտ նախապայմաններ են պետք: Նախ. անհրաժեշտ է իմանալ ողջ ճշմարտությունը, որպեսզի կարողանաս ճիշտ...սուտ խոսել:

Երկրորդ. իրականության եւ դրա սուտ արտապատկերման տրամաբանական փոխկապակցվածությունը պետք է ամուր լինի: Այսինքն` փաստը չէ որ պետք է նենգափոխել, այլ դրա մեկնաբանությունը, դրան նախորդողների եւ հաջորդողների պատճառահետեւանքային կապն ու հիմնավորումները, ենթադրությունների եւ հետեւությունների ուղղվածությունը:

Եվ երրորդ. այդ ամենի ներկայացումը պետք է առավելագույնս տրամաբանական լինի. փոխկապակցված մյուս երեւույթների եւ իրադարձությունների հետ եւ, որ նվազ կարեւոր չէ, հետագայում եւս չպետք է խախտվեն ճշմարտությունից դեպի սուտը տանող «կամուրջները»` իրենց տրամաբանությամբ, հիմնավորվածությամբ եւ դիտանկյունով:

Միանգամից ասեմ` իշխանությունները նորմալ պատվեր կատարող չունեն: Ում ուզում ես վերցրու. գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, քննչական խմբի ղեկավար...ում ուզում ես: Դրանց գլխարկ կարել են հանձնարարում` դրանք հնամաշ կոշիկ են դուրս բերում դրանից: Շատ հնամաշ: Իրարահան եղած: Մի խոսքով` ոչ պիտանի: Բայց անունով` կոշիկ:

Օրինակ. կարելի է ասել, չէ՞, որ էսինչ մարդը կնոջը դավաճանել է, էն ժամանակ չի բռնվել, հիմի մենք դրա համար ենք իրեն բռնել: Ու դա ամուսնու եւ կնոջ միջեւ սահմանված-սահմանադրված (սահմանադրական) կարգը բռնի փոխելու փորձ է եղել: Էն վախտ չի պատժվել` հիմի ենք պատժում էդ-էդ-էդ...

Կամ. ինչ մի դժվար բան է մասնավորեցնել Ազատության հրապարակը կամ Հյուսիսային պողոտան: Կամ` ամբողջապես: Կամ էլ` մաս-մաս: Ու հետո, բնականաբար, սեփականատերն այլեւս կարգելի իր սեփականության կամ ընդհանրապես կամ էլ անհատույց օգտագործումը:

Այսինքն` ըստ էության է պետք պայքարել ցանկացած բանի դեմ. վերացնելով պատճառները, ոչ թե հետեւանքները: Որովհետեւ պատճառները չվերացնելու դեպքում ցանկացած հետեւանք էլ հնարավոր է, եւ` ցանկացած իրավիճակում, ու... ի հայտ կգա:

Իսկ, ենթադրենք, էս օրերի անհամաձայնությունը-անհանդուրժողականությունը-մերժողականությունը մեկ պատճառ ունի. ժողովրդին, պարզապես, խաբել են:

Եվ` երկու ելք: Կամ խաբեությունն է պետք վերացնել կամ` ժողովրդին:

Արխիվ
Վերլուծական

Ճանապարհից ու վերահսկողությունից դուրս գալուն սպասելիս

Երբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա...

Քաղաքական

Եռաբլուր: 8 մայիսի

Երեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր...

Աշխարհ

Աշխարհաքաղաքական մեծ խաղի իրողությունները

...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.