|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քաղաքական հետապնդման զոհերը12:24 Yerevan | 8:24 GMT | Thursday 27 March 2008Մարինե Խառատյան Մարալիկ քաղաքում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանի պաշտպան Թամար Յայլոյանը մարտի 25-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Հյուսիսային քրեական դատարանի վճիռը: Հյուսիսային քրեական դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել Տեր-Պետրոսյանի Անիի տարածքային նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանին: Վերջինս մեղադրվում է ընտրությունների օրը Մարալիկում տեղակայված թիվ 36/34 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ, 1999թ.-ին ընտրակեղծարարության համար 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Սուրեն Ավետիսյանին իբր ծեծելու, նրան մարմնական վնասվածքներ պատճառելու եւ ընտրական գործընթացին խոչընդոտելու մեջ: Անհնար է չնշել, որ այդպես էլ դատարանի առաջ չկանգնեցին նույն Սերժ Սարգսյանի կողմնակիցներ Նեմեց Ռուբոն, Տարոն Մարգարյանը, Լֆիկ Սամոն, Հարություն Փամբուկյանը եւ մյուսները, ովքեր ընտրության օրը ձեռնաշղթաներ հագցնելով ու զենքով վախեցնելով ծեծի ենթարկեցին Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Հարություն Ուռուտյանի պաշտպանի համոզմամբ` Հյուսիսային քրեական դատարանում Ուռուտյանի գործի դատաքննությունն ընթացել է դատաիրավական նորմերի եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 14 կետի խախտումներով: «Պաշտպանական կողմի ոչ մի միջնորդություն դատարանը չի ընդունել: Իմ պաշտպանյալի հետ առանձին հանդիպում ունենալու իմ իրավունքը ոտնահարվել է: Ակնհայտ է, որ իմ պաշտպանյալը հետապնդվում է քաղաքական համոզմունքների համար», - մեզ հետ զրույցում ասաց Յայլոյանը: Ընտրությունների օրը իբր Ուռուտյանը գլխով հարվարծել է Սերժ Սարգսյանի վստահված անձի գլխին, ինչի հետեւանքով վերջինս գանգոսկրի փակ կոտրվածք է ստացել: Այն դեպքում, երբ բժշկական փորձաքննությունը փաստել է, որ արարքի մեջ մեղադրվող Ուռուտյանի գլուխը անգամ կարմրած կամ ուռած տեղ չի ունեցել: Ուռուտյանի վարկածով` տեսնելով, որ Սերժ Սարգսյանի` նախկինում ընտրակեղծարարության համար դատված վստահված անձը կրկին դիմում է կեղծարարության. Գյումրուց բավական մարդ են բերել կրկնակի ընտրության համար, ժողովուրդը բարկացել է եւ միասին կանգնած երկու վստահված անձին գետնին գլորել: Հետաքրքրականն այն է, որ դատարանը որպես վկա է ճանաչել բացառապես ոստիկաններին, այնինչ դեպքը տեղի է ունեցել ընտրական հանձնաժողովի դռան առաջ, բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ: Ուռուտյանը դատարանում հայտարարել է, որ ականատես է եղել, ինչպես ընտրության օրը Գյումրիից մարդկանց խմբեր են փոխադրել Մարալիկ՝ քվեարկելու եւ ինքը ականատես է եղել, թե ինչպես Գյումրիից Մարալիկ տեղափոխած 50-60 մարդկանց անձնագրերում կնիքը խփված է եղել ավելացված էջում: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նույն օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանին դատապարտել է 300 հազար դրամ տուգանքի՝ իբր «նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու համար»: Ըստ պետական մեղադրող` Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի Քալանթարյանի ողջ մեղքն այն է, որ «մինչ ընտրությունները սկսելը, անհիմն կասկածանքներ ու ենթադրություններ է ունեցել ընտրությունների օրինականության եւ ընտրական հանձնաժողովի անդամների` իր հանդեպ ունեցած վերաբերմունքի նկատմամբ: Կասկածի տակ է առել նաեւ նրանց գիտելիքներն ու պատասխանատվության զգացումը»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` մեղադրողը նաեւ ասել է, թե Սոֆյա Քալանթարյանն իր ապօրինի գործողություններով շեղել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ուշադրությունն ու խոչընդոտել նրանց աշխատանքին: Պաշտպանական կողմի համոզմամբ, իրականում Տեր-Պետրոսյանի վստահված անձը ոչ միայն չի խոչընդոտել ընտրական պրոցեսը, այլեւ հանձնաժողովն է խոչընդոտել վստահված անձի պարտականությունների կատարմանը: Տեր-Պետրոսյանի վստահված անձը բողոքարկելու է դատավճիռը Վերաքննիչ դատարանում: Աշտարակ քաղաքում սկսվել է Տեր-Պետրոսյանի համակիրներ Սափեյան եղբայրների դեմ դատավարությունը: Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թալինում նրանք ծեծի էին ենթարկել ընտրողների հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը խոչընդոտող եւ սադրիչ հայտարարություններ անող Սարգիս Կարապետյանին: Դատախազություն բերման է ենթարկվել Տեր-Պետրոսյանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ակտիվիստ Լավրենտի Խաչատրյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՃանապարհից ու վերահսկողությունից դուրս գալուն սպասելիսԵրբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա... ՔաղաքականԵռաբլուր: 8 մայիսիԵրեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր... ԱշխարհԱշխարհաքաղաքական մեծ խաղի իրողությունները...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |