|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ամենաթանկը մարդկային կյանքն է: Նրանց մոտ12:22 Yerevan | 8:22 GMT | Thursday 27 March 2008Գոհար Բարսամյան Վրաստանում ընդդիմության գործողությունները նպատակասլաց եւ հետեւողական բնույթ են կրում: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ վրացական ընդդիմությունը շարունակում է քաղաքական պայքարը իշխանության համար: «Մենք գործել ենք այնպես, ինչպես մեզ խորհուրդ է տվել մեր Պատրիարքը եւ հրաժարվել ենք հացադուլից: Մենք կշարունակենք մեր քաղաքական պայքարը` կրկնապատկված ուժերով եւ կհասնենք հաղթանակի խորհրդարանական ընտրություններում», - լրագրողներին ասել է ընդդիմության առաջնորդներից մեկը` Լեւան Գաչեչիլաձեն` նախագահի նախկին թեկնածուն: Հարավային Կովկասում խնդրահարույց է ազատ խոսքը: Ընդդիմության ծրագրի համաձայն` չորեքշաբթի կայացել է հանրահավաք «Իմեդի» հեռուստաընկերության շենքի մոտ` «Պաշտպանենք «Իմեդին» եւ ազատ խոսքը» կարգախոսով: Ներկա պահին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմացի տարածքը «հավաքված է». վրանները հանվել են, տարածքը մաքրվել: Հացադուլի` մոտավորապես 50 մասնակիցներ գտնվում են տանը եւ հսկվում են բուժաշխատողների կողմից: «Իմեդի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Բիդզինա Բարաթաշվիլին հայտարարել է, որ հեռուստաընկերության փորձնական հեռարձակումը կսկսվի ապրիլի 1-ին: Հեռարձակման հետ կապված հիմնախնդիրները բազմաթիվ են` ֆինանսական, տեխնիկական, կադրային: Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ, - հայտարարել է Բարաթաշվիլին: Նրա խոսքով` հեռուստաընկերությանը ողջ ձեւաչափով եթեր դուրս գալու համար կպահանջվի եւս 10 օր: «Իմեդի» հեռուստաալիքը փակվել է 2007 թվականի նոյեմբերին` իշխանությունների հրահանգով: ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան դատապարտում է Վրաստանում լրագրողների գործունեության ազատությունը սահմանափակելու փորձերը: «Մենք պաշտպանում ենք եւ աջակցում ենք խոսքի եւ լրագրողների ազատությունը: Բոլորն ունեն իրենց կարծիքը հայտնելու իրավունք: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու լրագրողների աշխատանքը, ինչպես նաեւ յուրաքանչյուրին, ով փորձում է տեսակետ հայտնել: Այդ իրավունքը չունի ոչ կառավարությունը, ոչ էլ առանձին քաղաքացիներ: Մենք դատապարտում ենք լրագրողների վրա հարձակումները, առավել եւս այն ժամանակ, երբ նրանք կատարում են իրենց աշխատանքը»: Վրաստանում ակներեւ է հակառակ գործընթացը. այսինքն` ընդդիմությունը ճնշում է գործադրում իշխանամետ ԶԼՄ-ների վրա` ոչ օբյեկտիվ լուսաբանումների համար. նախօրեին ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ կբոյկոտեն «Ռուսթավի-2», «Մզե» հեռուստաալիքների աշխատանքները` մեղադրելով նրանց իրավիճակի ոչ օբյեկտիվ լուսաբանման հարցում: Երեքշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանի առջեւ ընդդիմության ակցիայի ժամանակ որոշ մասնակիցներ մարմնական վնասվածքներ են պատճառել «Մզե» եւ «Ռուսթավի» հեռուստաալիքների նկարահանող խմբերին: Այդ հեռուստաընկերությունների ղեկավարները դիմել են հասարակայնությանը եւ քաղաքական գործիչներին, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան իրենց մասնագիտական պարտքը կատարելու: Վրաստանի իրադարձություններին մարտի 26-ին անդրադարձել է «Նեզավիսիմայա գազետան», որը նշում է, թե երկուշաբթի միանգամից 3 իրադարձություններ են եղել ուշադրության կենտրոնում. Նինո Բուրջանաձեի հնարավոր պաշտոնաթողությունը, Վրաստանի միացյալ ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը, որն աջակցում էր «Իմեդի» հեռուստաալիքին եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու դատական հեռակա գործընթացը: Նինո Բուրջանաձեի պաշտոնաթողության վերաբերյալ ծանուցել է վրացական «Ռեզոնանս» թերթը: Խոսնակի շրջապատը մեկնաբանություններից խուսափել է: Այս տեղեկատվությունը չի հաստատել խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Կոտե Գաբաշվիլին: «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ կրակի վրա յուղ թափվեց, երբ խոսնակի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, թե Բուրջանաձեի հանդիպումը ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների հետ չեղյալ է հայտարարվել: Ըստ որում` պատճառները չեն նշվում: Մասնավորապես` Վրաստանի «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բերձենիշվիլին նշել է. «Կարող եմ ասել, որ պաշտոնաթողության վերաբերյալ որոշումը չի ընդունվում առանց Միխեիլ Սահակաշվիլու»: Ընդդիմության ակցիաների հիմնական պահանջը խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի պաշտոնաթողությունն է: Ռուսական հրատարակությունը նշում է, որ իշխանությունը ոչ մի զիջումների չի գնա, եւ սա այն իրողությունից հետո, որ պատրիարք Իլյա Երկրորդի հետ կայացած հանդիպումից հետո ընդդիմությունը հաղորդեց, թե պատրաստ է միայն մեկ պահանջը թողնել` խորհրդարանում մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների լրակազմության սկզբունքը վերանայելը: «Նեզավիսիմայա գազետան» ներկայացնում է Վրաստանում առկա մտայնությունը. մի կողմից` իրադրության լրջությունը, մյուս կողմից` (ասում են, թե) Սահակաշվիլին հանգստանում է արտերկրի առողջարաններից մեկում: Վրացի քաղաքագետ Փահաթ Զաքարեիշվիլու կարծիքով` եթե հացադուլավորներից մեկին բան պատահի, հետեւանքները ադեկվատ չեն լինի: Այսինքն` ամենաթանկը մարդկային կյանքն է. ինչը մեզանում արդեն տարօրինակ է հնչում... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |