|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Տիգրան «Անբասիրը»12:21 Yerevan | 8:21 GMT | Thursday 27 March 2008 Սերժ Սարգսյանի շրջապատում խլրտոց է սկսվել ապագա վարչապետի թեկնածության շուրջ: Յուրաքանչյուր թեկնածուացուից պահանջվում է ապացուցել, որ հենց ինքն է այն նոր ու «անբասիր» կերպարը, որը այս իրավիճակում պետք է Սերժ Սարգսյանին: Ապագա վարչապետացուների ցանկում շրջանառվող ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն, օրինակ, մեզ հասած տեղեկություններով, տարբեր ռեստորաններում Սերժ Սարգսյանի համար հանդիպումներ է կազմակերպում մտավորականների հետ, եթե իհարկե այդ մարդկանց կարելի է մտավորական կոչել: Նմանատիպ ճաշերից հետո էլ տարատեսակ մտավորականները «պարզում են», թե որքան վատն է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչ դավ էր նյութում նա հայ ժողովրդի դեմ, որքան թույն է թափել իշխանությունների գլխին եւ ի~նչ գերբնական ունակություններով է օժտված ու ինչպես է զոմբիացրել 350 հազար մարդու: Ասում են` Սերժ Սարգսյանն այնքան է իջել, որ «Սլավյանսկի» ռեստորանում Տիգրան Սարգսյանի ընկերակցությամբ ընթրել է Տեր-Պետրոսյանի տան դեմ բողոքի ցույց կազմակերպած անձի հետ: Թե վերջինս դեռ ինչ առիթներով է պետք գալու Սերժ Սարգսյանին` դժվար է ասել: Սերժ Սարգսյանն ընթրել է նաեւ ՀՀ ԱԺ Վերաքննիչ պալատի փոխնախագահի եւ «Մտավորականների ազգային խորհուրդ» հ/կ ղեկավարի պաշտոնները համատեղող Լեւոն Յոլյանի հետ: Չնայած անցած հինգշաբթի մի քանի թերթերի գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հերքել է, թե ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն է հաջորդ հավանական վարչապետը, սակայն ներկա խմբագիրները, մեզ հասած տեղեկություններով, հասկացել են, որ վարչապետը պարզապես իր ֆավորիտ Տիգրան Սարգսյանին փորձում է պաշտպանել լրատվամիջոցների «հարվածներից»: Եվ, ի դեպ, ճիշտ էլ անում է: Վարչապետի թեկնածության ավելի խոցելի եւ կասկածելի կերպար, քան Տիգրան Սարգսյանն է, դժվար է գտնել: Նախ` եթե Սերժ Սարգսյանին պետք է հանրության համար ընկալելի կերպար, ապա Տիգրան Սարգսյանի կողմից ֆինանսավորվող մտավորականներն ու դասախոսները, որոնք պարբերաբար վարչապետի հետ ռեստորան են գնում, հաստատ հանրային կարծիք չեն ներկայացնում: Հիմնականում դրսի տրանսֆերտների հաշվին ապրող ժողովուրդն էլ հրաշալի հասկանում է` ով է դրամ-դոլար այս տատանումների հիմնական մեղավորը եւ ուր են գնում ժողովրդից թալանված փողերը: Հրաշալի հասկանում է, որ այդ կեղտոտ գործարքը կատարվում է իշխանությունների անմիջական պատվերով եւ Տիգրան Սարգսյանի ձեռամբ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՃանապարհից ու վերահսկողությունից դուրս գալուն սպասելիսԵրբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա... ՔաղաքականԵռաբլուր: 8 մայիսիԵրեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր... ԱշխարհԱշխարհաքաղաքական մեծ խաղի իրողությունները...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |