|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ու վրեն գրած` էսպես չի մնա»14:44 Yerevan | 10:44 GMT | Wednesday 26 March 2008 Ինչ-որ տարօրինակ-տարօրինակ հավերժականության զգացում է պատել իշխանավորներին` վերեւից վար: Եթե դա հավատավոր-հավատացյալ-աստվածավախ մարդու ակնածանք ու հավատ լիներ` ուրախանալ էր պետք միայն: Բայց սրանք ու~ր` հավատն ու~ր: Սրանց անհավատությունը զգլխել է անգամ հենց իրենց: Հավատք որ ունենային` եթե չիմանային էլ, ապա, գոնե, կզգային, որ վերջիվերջո` պատասխանատվության են ենթարկվելու: Եվ ոչ միայն իրենց արածների, այլեւ` չարածների, չմտածածների ու մտածածների համար էլ: Էդքանը գոնե կզգային ու վերջ կտային իրենց էդպիսի լկտի, ցինիկ, բարոյականության ցանկացած սահման ոտնահարող պահվածքին: Վերեւից` ներքեւ: Մանր ու մեծ չինովնիկներով, որոնցից ամեն մեկը իրեն եսիմ ինչ է երեւակայում: Մինչդեռ իրականում թուլի պոչ է ընդամենը: ...Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշի, ենթադրենք, Մատենադարանից Մաշտոցի պողոտայով ոտքով իջնել մինչեւ շուկա` հարյուր հազարավոր մարդիկ կհավաքվեն նրա թիկունքում: Թող փորձի որեւէ ներկա իշխանավոր, վերեւից` վար, առանց զորախմբի ոտքով իջնի էդքան ճանապարհ... Թող փորձի էլի... Թող առանց զենք ու զորքի փորձի հարաբերվել ժողովրդի հետ: Չէ, ոնց կլինի: Տանն էլ են զորք պահում: Աստված իրենց հետ էլ: Թող պահեն: Բայց չիմանալը չի ազատում պատասխանատվությունից: Ինչպես հայերենի չիմացությունից, միեւնույն է, նրա օրենքներն ու կանոնները չեն փոխվում, այնպես էլ անհավատ, տգետ ու լպիրշ լինելը «չի նպաստում» Աստծո կողմից աշխարհիս վրա դրված գրված ու չգրված օրենքների զրոյացմանը: Էդ օրենքները կան ու կլինեն: Ու կաշխատեն անխափան: Անկախ դրանց չիմացությունից: Ու այդ օրենքներից ամենակարեւորն էլ ամեն ինչի անցավորության օրենքն է, որը փոփոխություններ էլ է ենթադրում: Այնպես որ` ինչպես կասեր դասականը, մի օր դու ես թամբի վրա, մի օր` թամբն է քո մեջքին: Անպայման: Էնպես որ` քանի դեռ թամբի վրա ես, ճիշտ կլինի պատկերացնել նաեւ էդ թամբի ծանրությունն ու քո նվաստ վիճակը` թամբի տակ: Ու նաեւ` որ էդ թամբը, կարող է, պարզապես, մեխեն էլ վրեդ: Մտածեք վաղվա օրվա մասին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |