“Zhamanak” Armenian-American Political Daily

Հայտարարություն

14:42 Yerevan | 10:42 GMT | Wednesday 26 March 2008

Հայտարարություն
Սույն թվականի փետրվարի 19-ին իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունների արդյունքները եւ դրանով իսկ ապացուցեցին, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին իրենց խոսքերը լոկ նախընտրական հեքիաթներ էին:

Հերթական կեղծված ընտրությունները ոչ միայն խորացրին մեր հասարակության դժգոհությունն իշխող ռեժիմի նկատմամբ, այլ նաեւ Հայաստան պետությունը վերջնականապես գլորեցին 3-րդ աշխարհի խանական ռեժիմով գործող երկրների շարքը:

Այս իրավիճակը մեր հայ կանանց համար մերժելի եւ անընդունելի է: Դարեր շարունակ լինելով հայոց օջախի հիմնասյունը` մենք ամենեւին չենք պատրաստվում ապրել, ընտանիք կազմել եւ գոյատեւել մի երկրում, որտեղ մարդու կյանքը գրոշի արժեք չունի, որտեղ օրենքից դուրս են գործում կամ օրենքը միայն իրենց իրավունքների համար են օգտագործում ժողովրդից օտարված իշխանավորներն ու նրանց խամաճիկ կամակատարները:

Ելնելով վերոնշյալից մենք` հայ կանայք, սկիզբ ենք դնում «Հայոց կանանց շարժում» հասարակական նախաձեռնությանը` էլ ավելի ակտիվ կերպով մասնակցելու քաղաքական պրոցեսներին եւ տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր շարժումը երբեք չի խոնարհվի բռնապետների առջեւ եւ չի հանդուրժի ապօրինի ռեժիմի գործողությունները:

Կոչ ենք անում սփյուռքում ապրող մեր քույրերին նույնպես միանալ այս շարժմանը եւ երկիրը ազատել բռնապետությունից:

Նախաձեռնողների անունից` Լյուդմիլա Սարգսյան

Զարուհի Փոստանջյան,

Անահիտ Բախշյան,

Գրիզելդա Ղազարյան,

Արմինե Գյուլգյուլյան

Հայոց կանանց շարժմանը միանալու համար Ձեր տվյալները կարող եք ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեին` Hayoc-kanayq@mail.ru

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.