“Zhamanak” Armenian-American Political Daily

Հրայր Ուլուբաբյան. «Այս իշխանության կյանքը կարճ է»

14:42 Yerevan | 10:42 GMT | Wednesday 26 March 2008

Կարինե Հարությունյան

- Ունեցանք Մարտի 1 եւ Մարտի 2: Հիմա էլ ամեն օր ժողովուրդը հավաքվում է, իսկ ոստիկանությունը ցրում այդ հավաքները ամենակոպիտ միջոցներով: Նույնիսկ մարդկանց իրար հետ խոսել չեն թույլատրում: Սա ինչպե՞ս հասկանալ:

- Սա ժողովրդավարության ոտնահարում է: Քոչարյանը եւ Սերժը պիտի պատասխան տան այս ամենի համար:

- Ի՞նչ կարծիքի եք այն մտավորականների մասին, ովքեր հովանավորում են իշխանության գործողությունները:

- Այո, այդպիսիք շատ կան: Արտակարգ դրության պայմաններում հեռուստատեսությամբ այդ հայտնի մարդիկ՝ արվեստագետների, գիտնականների բերին փչացրին, բաց թողեցին: Որոշ մարդիկ նույնիսկ եկան՝ չհասկանալով ինչ են անում եւ հեղինակազրկվեցին: Էլ համալսարանի ռեկտոր, էլ հայտնի ռեժիսոր..., որոնց Մարտի 1-ից հետո փչացրին:

- Իսկ այս պայքարը ինչպե՞ս եք գնահատում:

- Սա ազատության պայքար է, մարդու իրավունքների ազատության:

- Ասել կուզի՝ Հայաստանի հասարակությունը ազատ չէ՞:

- Իհարկե ոչ: Նախագահական ընտրություններին ես չեմ մասնակցել Հայաստանի գրանցում չունենալու պատճառով, սակայն իմ ընկերների, ծանոթների, բարեկամների տեսածով-պատմածով դրանք անցել են համատարած կաշառքի, կեղծիքների, լցոնումների, բռնությունների պայմաններում: Այդպես է Սերժ Սարգսյանը դարձել նախագահ: Օրինական ոչինչ չեմ տեսնում Հայաստանում: Սա բռնատիրություն է եւ բռնակալներն են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

- Ի՞նչ ելք եք տեսնում:

- Ես կոչ եմ անում այն մարդկանց, որոնք դեռ խիղճները չեն կորցրել, ազնվություն ունեն, կարող են ճշմարտության համար պայքարել, որոնք այս վիճակից ելք են տեսնում եւ կարող են իրենց ուժերը, կյանքը ներդնել՝ ինչպես 88-ին ներդրեցին, համախմբվել եւ կանգնել ժողովրդի կողքին: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնել են ոչ միայն նրա համախոհները, այլեւ այդ երկու բռնապետների ստեղծած ռեժիմից դժգոհ եւ այդ ռեժիմի դեմ պայքարելու պատրաստ մարդիկ: Այդպես հազարավոր մարդկանց միավորեց ազատության գաղափարը: Սա նշանակում է, որ ռեժիմի դեմ ոտքի է կանգնել ողջ ժողովուրդը եւ կհասնի իր հաղթանակին: Բռնությամբ, կեղծիքով եւ ստով ձեռք բերած իշխանությունը անհնար է պահել: Իշխանությունը այսօր պահվում է բիրտ ուժի, կեղծիքի ու ստի միջոցով: Նման իշխանության կյանքը կարճ է:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.