“Zhamanak” Armenian-American Political Daily

Բանաստեղծություն` գրված Քրիստոսի հարությունից 20 օր առաջ

14:14 Yerevan | 10:14 GMT | Wednesday 26 March 2008

Վաչե

Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը`

արձակում է վճիռ սպանման`

աչքերի,

որ դառնացան անփառունակ Այլի բարքից

խնդացին ցավից բյուրեղացած

ու շոյեցին Երեւանի

արշալույսներն հրե-

արձակում է վճիռ սպանման`

ձեռքերի,

որ փոխարինեցին Տիրոջը մեր

աշխարհարարման յոթերորդ օրը-

արձակում է վճիռ սպանման`

ճակատների,

որոնց հայրը` Արարատն է,

մայրը` խեժը ծիրանենուց հոսող-

արձակում է վճիռ սպանման`

լեզվի, որով

ես մոտեցա մարդու սկզբի իմ տեսակին...

Ու այլեւս ետ դարձ չկա,

վերադարձը`

թուջե մառախուղն է.

արնաճերմակ թոնը արճիճների

ու խավարի որդիները`

Անհայաստան.

Ես եմ գնդակահարված Անհայտ թիվը

եւ Ազգ-Անունս ճշտելու

բնավ կարիք չունեմ:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.