|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բանաստեղծություն` գրված Քրիստոսի հարությունից 20 օր առաջ14:14 Yerevan | 10:14 GMT | Wednesday 26 March 2008Վաչե Թուջե մառախուղ. որ սեղմել է շնչառությունս դարանակալ մութով եւ զգալով չնահանջող Արթնացումը` արձակում է վճիռ սպանման` աչքերի, որ դառնացան անփառունակ Այլի բարքից խնդացին ցավից բյուրեղացած ու շոյեցին Երեւանի արշալույսներն հրե- արձակում է վճիռ սպանման` ձեռքերի, որ փոխարինեցին Տիրոջը մեր աշխարհարարման յոթերորդ օրը- արձակում է վճիռ սպանման` ճակատների, որոնց հայրը` Արարատն է, մայրը` խեժը ծիրանենուց հոսող- արձակում է վճիռ սպանման` լեզվի, որով ես մոտեցա մարդու սկզբի իմ տեսակին... Ու այլեւս ետ դարձ չկա, վերադարձը` թուջե մառախուղն է. արնաճերմակ թոնը արճիճների ու խավարի որդիները` Անհայաստան. Ես եմ գնդակահարված Անհայտ թիվը եւ Ազգ-Անունս ճշտելու բնավ կարիք չունեմ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |