“Zhamanak” Armenian-American Political Daily

Իհարկե` էս էլ է քիչ: Էն էլ` շատ: Քիչ

12:03 Yerevan | 8:03 GMT | Tuesday 25 March 2008

Իհարկե` էս էլ է քիչ: Էն էլ` շատ: Քիչ
Երբ նախընտրական շրջանում խոսք էր գնում (շատերի` ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից) բանակը պրոֆեսիոնալ դարձնելու եւ այն էապես կրճատելու մասին` մյուս շատերը խիստ տարօրինակ էին ընկալում այն փաստը, որ իշխանության գրեթե բոլոր թեկնածուները ատամներով ուզում էին պահել այսօր առկա թիվը եւ ինչ-որ անկապ, իրենց գլխից դուրս մարտահրավերներ էին նշում:

Պարզ ու ակնհայտ էր մի բան. բոլորին թվում էր, թե այդքան անզիջում պայքարը հանուն թվաքանակի պայմանավորված է միայն նրանով, որ պրոֆեսիոնալ բանակում ծառայողն ինքը պետք է փող ստանա, այլ ոչ թե տա` ինչպես այժմ է: Այսինքն` թվում էր, թե զուտ ֆինանսական շահերից ելնելով իշխանությունները համաձայն չեն արվող առաջարկներին: Դե ով կուզենա սեփական գրպանին հարվածներ ստանալ: Սակայն մարտի 1-ից հետո պարզվեց, որ միայն այդ չէ անհամաձայնության պատճառը. բանակի թվի կրճատումը կարող էր հանգեցնել նրան, որ ներքին անողորմ թշնամուն դիմակայելը կարող էր դառնալ գրեթե անհնարին: Պատկերացնու՞մ եք, պաշտոնական տվյալներով 350 հազար թշնամի ունի էս երկիրը եւ նրանց բոլորին էլ պետք է նստեցնել իրենց տեղները: Ու հետո: Ով կսպանի նրան, որի տված հարկից ինքն աշխատավարձ է ստանում: Կամաց-կամաց սպանելով` կարող ես հասնել մի այնպիսի վիճակի, որ արդեն քեզ վճարող էլ չլինի: Ջարդել-ծեծելու դեպքն էլ է նույնը: Ուրեմն` շահավետը չսպանելն է, չծեծելը, չջարդելը...

Իսկ ում է պետք էդպիսի բանակը: Էն բանակը, որը չի սպանում, չի ծեծում, չի ջարդում իր սեփական ժողովրդին` կին-երեխա-ծեր եւ այլն, նա ոչ մեկին էլ պետք չէ: Համենայնդեպս` էս երկրում որ հաստատ:

Պաշտոնական տվյալներով ասացի 350 հազար թշնամի: Բայց հո իշխանությունները լավ գիտեն, որ դրանց` թշնամիների, իրական թիվը նվազագույնը կրկնակի է եղել: Ուրեմն` 700 հազար ոխերիմ թշնամի: Եվ դեռ ուզում են բանակի թի՞վ կրճատել: Ավելացնել է պետք այդ բանակը նաեւ այն պատճառով, որ էդ թշնամիների թիվն աճում է: Օր օրի: Իսկ դրանց բոլորին դիմակայել է պետք եւ` արժանապատվորեն: Ճիշտն ասած` էդ 700 հազար-1 միլիոն կոտորելը, պարզապես, շահավետ չէ, թե չէ կարելի էր նաեւ կոտորել: Ինչու՞. իրենց բիզնեսը կկանգնի ընդամենը: Առեւտուր չի լինի: Շահույթները կնվազեն: Էնպես որ` ճիշտ էին ասում, որ բանակը չի կարելի կրճատել. երկրի ամեն մետրը սահման է` իշխանության եւ ժողովրդի միջեւ: Չե՞ք հավատում. դուրս եկեք փողոց:

Վերլուծական
Մի ուրվական է շրջում Հայաստանում

Մի ուրվական է շրջում Հայաստանում

Դատելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից, որ արձանագրվում են իշխանության ներսում, կարելի է ասել, որ...

Քաղաքական
De Jure-ի եւ De Facto-ի արանքում

De Jure-ի եւ De Facto-ի արանքում

Երբ Հայաստանում իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից de jure անցնում էր Սերժ Սարգսյանին, կադրային փոփոխությունները, որ...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.