|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պաշտպանյալը «նյարդանու՞մ է»11:49 Yerevan | 7:49 GMT | Tuesday 25 March 2008Է.Գ. Երեւանում արտակարգ դրության վերացումից հետո, փաստացի, մայրաքաղաքի կենտրոնը շարունակում է մնալ ոստիկանական հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների խիստ հսկողության ներքո, ինչը մայրաքաղաքի բնակիչները այս կերպ են որակում՝ «իրավապահները կենտրոնը բռնազավթած են պահում», «մեր մայրաքաղաքի կենտրոնում թույլ չեն տալիս զբոսնել» եւ այլն: Երեք-չորս օր է, ինչ ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ երեկոյան ժամերին հավաքվում են Ազատության հրապարակի շրջակայքում՝ զբոսնելու, սակայն ոստիկանության աշխատակիցները, ըստ էության՝ ժամերով հետեւում, բերման են ենթարկում, հալածում են զբոսնող մարդկանց` մեկ հորդորելով չկուտակվել, մեկ` չքայլել: Այսինքն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարողանում օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքից: Ինչ վերաբերում է Օպերայի հրապարակին, ապա այն մարտի 20-ից հետո էլ՝ մայրաքաղաքի բնակիչների տպավորությամբ արտակարգ դրության պայմաններում է՝ մահակներով եւ վահաններով զինված իրավապահներ են լցված: Մարտի 23-ին երեկոյան Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները մոտեցել էին Ազատության հրապարակի շրջակայքում զբոսնող Դավիթ Շահնազարյանին, ծանուցագիր էին ներկայացրել ստորագրելու՝ երկուշաբթի օրը Կենտրոնի ոստիկանություն ներկայանալու մասին, սակայն Դ.Շահնազարյանը հրաժարվել էր ստորագրել ծանուցագիրը, նշել էր, որ ի գիտություն է ընդունում: Երեկ առավոտյան «ԺԵ»-ի տեղեկություններով Դ.Շահնազարյանը փաստաբանի հետ գնացել է Կենտրոնի ոստիկանություն, որտեղ անցկացրել է շուրջ 40 րոպե, նրան ասել են, որ ինչ-որ ոստիկանների զեկուցագրերի, ցուցմունքների հիման վրա են իրեն հրավիրել ոստիկանություն: Դ.Շահնազարյանը գրել է, որ ոչ մի մեղադրանք չի ընդունում, ցուցմունք տալուց, հարցերին պատասխանելուց ընդհանրապես հրաժարվել է` փաստելով, որ այդ ամենը քաղաքական հետապնդում է իր նկատմամբ: Մեր տեղեկություններով` ոստիկանությունը վարչական վարույթով պետք է մտնի դատարան այս հարցով: Երեկ երեկոյան Դավիթ Շահնազարյանը զբոսնում էր Հյուսիսային պողոտայում, նրանից մեկնաբանություն խնդրեցինք կատարվածի վերաբերյալ. «Ամսի 21-ից սկսած քաղաքի կենտրոնում Քոչարյանի հրահանգով ոստիկանությունը ծավալում է ամբողջությամբ հակաօրինական գործողություններ: Ինչպես Քոչարյանը կազմակերպեց մարտի 1-ի հանցագործությունները եւ ողջ անկարգությունները, այժմ էլ նրա հրահանգով ոստիկանությունը այս անօրինական գործողություններն է իրականացնում», - հայտարարեց Դ.Շահնազարյանը` հավելելով. «Իշխանությունները սարսափած են ժողովրդից: Սա ՀՀ բոլոր քաղաքացիների, ամբողջ հայ ժողովրդի պայքարն է իշխող ռեժիմի դեմ, ինչը Քոչարյանը փորձում է վերածել իրավապահ մարմինների, բանակի եւ ժողովրդի միջեւ պայքարի, բայց դա նրան բացարձակապես չի հաջողվի, որովհետեւ ժողովուրդը ոչ թե իրավապահ մարմինների, այլ այս հանցագործ ռեժիմի դեմ է»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |