“Zhamanak” Armenian-American Political Daily

«ԳԱԼԱ»-ին մնում է հանգանակել եւս 1մլն 500 հազար դրամ

11:48 Yerevan | 7:48 GMT | Tuesday 25 March 2008

Ի պաշտպանություն «ԳԱԼԱ» հեռուստատեսության դրամահավաք-մարաթոնի ընթացքում մարտի 24-ի ժամը 20: 00-ի դրությամբ հանգանակվել է 23 մլն 421 հազար 500 դրամ` նախանշված 25 մլն 120 հազար 100 դրամ գումարից:

Մարտի 21-ին, Դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցները «ԳԱԼԱ»-ի հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ից բռնագանձել էին մարաթոնի 3 օրերի ընթացքում հանգանակված 15 մլն 21 հազար 500 դրամ գումարը: Երեկ ԴԱՀԿ-ի աշխատակիցները բռնագանձել են եւս 6 մլն 200 հազար դրամ` երեկվա ընթացքում հանգանակված ամբողջ գումարը: «ԳԱԼԱ»-ին եթերազրկվելու վտանգից փրկվելու համար մնում է հանգանակել եւս 1 մլն 500 հազար դրամ, որը, հուսով ենք, այսօր կհաջողվի: Նշենք, որ երեկ եւ կիրակի օրը հ/ը այցելած մարդկանց մի մասը մարաթոնի նախորդ օրերին արդեն իսկ իրենց հանգանակություններն արել էին, սակայն ի հեճուկս «ԳԱԼԱ»-ն ամեն գնով փակել ցանկացողների եւ որ ամենակարեւորն է` բարի գործը մինչեւ վերջ հասցնելու մղումով նորից գումարներ են նվիրաբերել: Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հ/ը պաշտպանության Շտաբը հայտնում է, որ ահազանգեր ունի առ այն, որ արտերկրից կատարված մի քանի հարյուր դրամական փոխանցումները տեղ չեն հասնում կամ դեռեւս տեղ չեն հասնում: Շտաբն իր ձեռքի տակ ունի փոխանցումների անդորրագրեր, որոնց հետքերով բանկեր այցելելիս տվյալ բանկերում պատասխանում են, թե փոխանցված գումարը դեռ չի ստացվել: Իսկ Երեւանի մի քանի բանկեր արդեն ուրբաթ օրը մերժել են ընդունել «ԳԱԼԱ»-ի հաշվեհամարին կատարված փոխանցումները` պատճառաբանելով, թե այդ («ԳԱԼԱ»-ի) հաշվեհամարին գումար ընդունել այլեւս չեն կարող: «Ժողովուրդը հավաքվեց ու իր համար պետությունից հեռուստաընկերություն գնեց», - երեկ ամփոփելով մարաթոնի վերջին տվյալները` ասաց Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի խորհրդի նախագահ, «ԳԱԼԱ» հ/ը պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.