|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մոմավառություն Լոս Անջելեսում11:42 Yerevan | 7:42 GMT | Tuesday 25 March 2008 Սատարելով հայրենի ժողովրդին` մարտի 21-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի՝ Գլենդել, Փասադենա եւ Հոլիվուդ քաղաքներում տեղի ունեցավ սգո երթ եւ մոմավառություն: Գլենդելի Բրանդ կենտրոնական պողոտայի մայթերի երկայնքով հիանալի եւ հուզիչ էր կազմակերպված՝ մեր ազգի նորօրյա ողբերգության լուռ ցույցը: Ցույցին մասնակցում էր հայաստանահայերի եւ հայրենիքում կատարված ահավոր դեպքերից ցնցված ամերիկահայերի մի հոծ բազմություն` ձեռքներին մոմեր, ծաղիկներ եւ քաղաքական բանտարկյալների լուսանկարներ: Ամբողջ Բրանդ պողոտայի երկայնքով սեւազգեստ տողանց էր: 8 անց 15 րոպեին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց զոհվածների հիշատակին: Պատկառելի թվաքանակով հայորդիներ եկել էին իրենց զորակցությունը հայտնելու հայրենիքի իրենց ազգակիցներին: Ամենահուզիչ տեսարանն այն էր, որ նույնիսկ այստեղ ծնված երեխաները՝ ծաղիկը եւ մոմը ձեռքներին, իրենց ծնողների հետ միասին, սգում էին մեր անմեղ զոհված եղբայրների համար ու ցավում ծեծուջարդի ենթարկված մեր հարազատ ժողովրդի համար: Մենք այդ խաղաղ, անկաշկանդ ցույցի ընթացքում զգացինք ու հասկացանք, թե ինչ է նշանակում ապրել ազատ երկրում. որեւէ խոչընդոտ չունեցանք քաղաքապետարանի կողմից, ոստիկանության կողմից՝ ի տարբերություն իր իսկ երկրում, մեր հայրենիքի քաղաքացու, որն անպաշտպան է ու անօգնական... Երբ ուզենան կծեծեն, երբ ուզենան կնսեմացնեն, երբ ուզենան անօրեն կբանտարկեն, երբ ուզենան զենքը կքաշեն կսպանեն... Ինչպիսի՜ ողբերգություն... Ամբողջ աշխարհի չափանիշներով՝ յուրաքանչյուր երկիր Գլխավոր օրենք (Սահմանադրություն) պետք է ունենա եւ ժողովրդի շահերը պաշտպանի, եթե ոչ տեղի կունենա այն, ինչ կատարվեց Հայաստանում: Եթե օրենք չկա՛, պետություն չկա՛, եթե երկրի օրենքը անկողմնակալ չի կատարվում, ուրեմն երկիրը չի կայացել... Ուրեմն օրենքը՝ երկրի միապետների ձեռքի խաղալիքն է... Հայաստանի միլիցիայի աշխատողները չհասկացան, որ դա միայն մոմ վառողների եւ սգո քայլարշավ կատարողների սուգը չէ, դա նաեւ իրենց սուգն է: Հայանուն օտարները հրաման էին արձակել կրակելու՛, իրենք էլ` հլու կամակատար, կրակել էին իրենց իսկ եղբայրների ու քույրերի վրա ու ծեծուջարդի ենթարկել նրանց. ո՞վ է ավելի մեղավորը՝ հրաման արձակողը, թե՞ ի կատար ածողը: Հայ ժողովուրդը երբե՛ք ձեզ չի ներելու, ձեր եղբայրասպան, հայրենադավ արարքի համար: Այդ հանցագործ եւ պատեհապաշտ կառավարիչներին ոչ թե արժանապատիվ, ազատաշունչ ժողովուրդ է պետք, այլ ստրկացած, ստորաքարշ, իրենց ողբերգական վիճակին համակերպված բնակչություն: ԱՄՆ-ում ժամանակավոր ապաստանած հայերս մեր զորակցությունն ենք հայտնում հայաստանահայ մեր քույրերին ու եղբայրներին եւ երբեք չենք թողնի իրենց պայքարի մեջ միայնակ՝ մեր երկրում ապաստանած հայանուն օտարների ձեռքից բզկտվող, տառապող ժողովրդին: Հայաստանը աշխարհասփյուռ հայության եւ Հայաստանում ծնված-մեծացած ժողովրդի հայրենիքն է, ոչ թե այդ` փառամոլությունից ու նյութապաշտությունից կուրացած «վայ» իշխանավորների սեփականությունը... ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ՊԱՀԵԼ ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ: «Արդարություն» սփյուռքահայ մտավորական նույնախոհների Միություն 03-23-08, Լոս Անջելես, Կալիֆորնիա |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՃանապարհից ու վերահսկողությունից դուրս գալուն սպասելիսԵրբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա... ՔաղաքականԵռաբլուր: 8 մայիսիԵրեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր... ԱշխարհԱշխարհաքաղաքական մեծ խաղի իրողությունները...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |