|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սգո մոմավառություն11:40 Yerevan | 7:40 GMT | Tuesday 25 March 2008Արաքսյա Մելքումյան Այսօր մեզանից յուրաքանչյուրի հոգին պարուրված է դառնաթախիծ մի տխրությամբ: Եթե մի պահ մտքով հպարտանում ես հայ լինելու, հայրենիք ունենալու, աշխարհին ազգիդ մեծությամբ ներկայանալու կարողությամբ, նույն վայրկյանին սիրտդ խոցվում է իրականության պատկերներով, որ հաճախ զարմացնում է իր սահմռկեցուցիչ հետքերով: Երբ ողջ աշխարհը սրտի թրթիռով գարնան առաջին օրն էր նշում, մենք ողբում էինք մեզ բաժին հասած բախտի համար: Ասում եմ բախտ ու մի ակնթարթ կանգ առնում՝ ինչ բախտ, այդ մենք ենք, այդ մեր հայ եղբայրն է, որ ձեռք է բարձրացրել ազգակցի դեմ: Եվ ինչու՞... Հենց այստեղ է, որ առավել ես սարսափում. նա ուզում է կտրել արդարության ձայնը, լռեցնել իր երկիրը ազատ ու արդար տեսնելու պահանջի խոսքը: Երկու իրարամերժ լուրեր միաժամանակ ընդունում է ուղեղդ: Առաջինը՝ Հայաստան, Երեւան, մոմերով երթ՝ ի հիշատակ զոհված անմեղ մարդկանց: Կառավարությունը թվացյալ հանդարտությամբ դիմանում է, բայց ներքուստ եռում ու նենգորեն շարունակում է իր դաժան գործը: Եվ դարձյալ եռացող ժողովուրդ, վախ, անհանգստություն վաղվա օրվա հանդեպ եւ, որ ամենաահավորն է` վախ կողքինիդ հանդեպ, միգուցե նա էլ է հանձնարարական ստացած ոստիկան՝ հերթական զոհը բռնելու մարմաջով: Ցույց է նաեւ հեռավոր Գլենդելում: Ցավ ապրող հայերի մի մեծ բազմություն` վառվող մոմերով, աղոթքը շուրթերին, լուռ տխրությամբ իրենց համերաշխությունն են հղում Հայաստան աշխարհի այն հայերին, որոնց նպատակը մեկն է. ունենալ ազատ, անկախ, արդար հայրենիք: Օտար հողի վրա հայը այսօր ավելի ազատ ու առանց վախի կարող է արտահայտել իր ցանկությունը, քան սեփական հողի վրա ապրող հայը: Մտքերիս ապացույցը տեսաֆիլմերն են՝ իրար հակադիր երկու պատկերներով: Եվ հենց դա է մեզ առավել ցավ տալիս, ստիպում ամեն նյարդով զգալ, որ մարդը որպես մարդ կարող է ապրել միայն այն հողի վրա, որն ունի շիտակ, հայրենասեր առաջնորդ, ժողովրդի շահը ամեն ինչից վեր դասող անհատ: Իսկ որ ամենակարեւորն է` երբեք հնարավոր չէ լռեցնել արդարություն պահանջող ժողովրդի ձայնը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |