|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պետությունը մեռավ, պարոնայք երդվյալ ատենակալներ: Բայց ազգը դեռ կա11:59 Yerevan | 7:59 GMT | Friday 21 March 2008 Պետությունը...մեռավ: Հըլը մի բան էլ ավել: Ու ոչ թե երեւի, այլ` հաստատ: Դրանից ավել չի՞ լինում: Լինում է: Երբ որ «վրեն» տարի, մի քանի տարի, մեկ տասնամյակ է անցած լինում: Ու մի էդքան տարի էլ խոտ է աճած լինում գերեզմանին: Պետությունների դեպքում` հիմնականում մոլախոտ: Օծյալ փրկչի մարդեղենացումից դարեր առաջ ծնված Կոնֆուցիուսի զրույցներից մեկն իր աշակերտների հետ. Ցզի Գունը հարցրեց, թե որն է լավ կառավարությունը: Կոնֆուցիուսը պատասխանեց. - Դա այն կառավարությունն է, որը երաշխավորում է առատ սնունդ, ապահովում երկրի անվտանգությունը թշնամիներից եւ հոգ է տանում այն մասին, որ ժողովուրդը հավատա իրեն: Ցզի Գունը կրկին հարց տվեց. - Եթե անհրաժեշտ լինի այդ երեքից միայն երկուսը թողնել, ապա ո՞ր մեկից կարելի է հրաժարվել: - Բանակից, - ասաց Ուսուցիչը: Ցզի Գունը հարցրեց. - Եթե հարկ լինի մնացած երկուսից մեկը թողնել, ապա որի՞ց կարելի է հրաժարվել: Կոնֆուցիուսը պատասխանեց. - Սննդի մասին հոգալուց: Առանց սննդի մարդիկ կմեռնեն, բայց մահը, ի վերջո, բոլորի ճակատագիրն է: Իսկ եթե ժողովուրդը չհավատա իր կառավարությանը, այդ ժամանակ կմեռնի պետությունը: Էղա՞վ: Բայց սա` պետության «մասով»: Միայն: Բա ժողովուրդը: Ժողովուրդն, անշուշտ, կարող է ոչ միայն վերածնել պետությունը, այլեւ ստեղծել նորը: Մերոնք գնում են, կարծես, նորը ստեղծելու ճանապարհով: Որը ամենաուղիղ ճանապարհն է: Հնի վերածնունդը ոչ մի լավ բան չի խոստանում. էնպես որ` ճիշտը նորը ստեղծելն է: Ու էն արժեքներով, որոնք համաքրիստոնեական են ու համամարդկային: Էնպես որ` պետության մահը ողբերգություն չէ դեռեւս: Որովհետեւ ժողովուրդն ինքը կարող է ստեղծել իր պետությունը: Այ, ժողովրդի մահն, իսկապես, վերջն է: Ու` ամեն ինչի:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |