|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Գրպանիցս հինգ հատ ավտոմատ կհանեն»11:55 Yerevan | 7:55 GMT | Friday 21 March 2008 Գագիկ Աբգարյան
Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում տեղի կունենա սգո մոմավառություն: «ԺԵ» թղթակիցը փոքրիկ հարցախույզ անցկացրեց` պարզելու համար, թե մեր համաքաղաքացիները ինչքանո՞վ են տեղեկացված միջոցառման մասին ու հոգեբանորեն պատրա՞ստ են նորից Ազատության հրապարակ մտնելու:
Հասմիկ Պողոսյան, 19 տարեկան - Տեղյակ չեմ միջոցառման մասին: Եթե չմասնակցեմ էլ` հոգով իրենց հետ եմ:
Արթուր Ստեփանյան, 60 տարեկան - Տեղյակ եմ, գիտեմ, որ մոմավառություն է լինելու, հետո լռության շարք: Գործեր ունեմ, եթե հասցնեմ` անպայման մասնակցելու եմ:
Գեւորգ Մկրտչյան, 28 տարեկան - Տեղյակ չեմ ինչ ակցիայի մասին է խոսքը, բայց եթե լինելու է` անպայման կմասնակցեմ:
Ալինա Մկրտչյան, 25 տարեկան - Ամուսնուս հետ մասնակցել եմ բոլոր հանրահավաքներին, բոլոր երթերին: Բայց այս ակցիայի մասին չէինք լսել: Անպայման մասնակցելու ենք: Նախ սգո միջոցառմամբ կհարգենք մարտի 1-ի զոհերի հիշատակը, երկրորդ` կապացուցենք, որ Սասունցի Դավթի զարմից ենք, թող Մելիքը մեկ էլ զարկի:
Հարությունյան Կարեն, 22 տարեկան - Տեղյակ չեմ միջոցառման մասին: Շնորհակալություն, որ տեղեկացրիք: Անպայման կմասնակցեմ:
Ելիզավետա Առաքելյան, 46 տարեկան - Լեւոն Տեր-Պետրոսյանն իմ նախագահն է: Ես այնտեղ եմ, որտեղ նա: Եթե կազմակերպիչը նա է կամ նրան սատարող ուժերն են, ուրեմն ես այնտեղ կլինեմ:
Այվազ Ավագյան, 30 տարեկան - Ձեր մեղքը չեմ գալի՞ս, երկու երեխեքս չեն իմանա հերն ինչից մեռավ: Գրպաններիցս հինգ հատ թնդանոթ կհանեն, տան պահարանից ԲՏՌ, կրիշից էլ երկու հատ տանկ: Իսկ եթե լուրջ ասեմ` էլ ներվերս չի դիմանում, ուզում եմ փախնեմ էս երկրից:
Գրիգորյան Արմեն, 21 տարեկան - Ակցիայի մասին տեղյակ եմ, մասնակցելու եմ, որ չմտածեն, թե վախեցրել են: Ես փիլիսոփայություն եմ ուսումնասիրել, պատմություն, հոգեբանություն ու գիտեմ, որ ամենաքստմնելի բանը կարելի է սպասել վախկոտ մարդուց` եւ ստորաքարշություն, եւ շողոքորթություն եւ ամենադաժան ձեւի սպանություն: Նույնը կարելի է ասել ազգի, ժողովրդի մասին: Ով փորձում է վախ սերմանել երիտասարդության մեջ` նա ազգի թշնամին է:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |