“Zhamanak” Armenian-American Political Daily

Տեր-Պետրոսյանի հանդիպումները

13:04 Yerevan | 9:04 GMT | Friday 14 March 2008

Մարտի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, իսկ այնուհետեւ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ: Հանդիպումների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ իշխանությունները շահագրգռված չեն մարտի 1-ի իրադարձությունների համապարփակ հետաքննությամբ եւ կարեւորել է այդ իրադարձությունների վերաբերյալ միջազգային անկախ հետաքննության անցկացումը, որը ներառված է նաեւ ԵՄ նախագահության կողմից արված առաջարկում: Առաջին նախագահը նաեւ տեղեկացրել է, որ առ այսօր շարունակվում են իր կողմնակիցների ձերբակալությունները, որոնցից մի քանիսի նկատմամբ իրավապահ հաստատություններում կիրառվում են բռնություններ եւ նրանց է հանձնել համապատասխան տեղեկանքներ, ինչպես ձերբակալված, այնպես էլ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.