|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եվ այս պաշտոնյան արդարադատության նախարար է13:01 Yerevan | 9:01 GMT | Friday 14 March 2008 ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, «Հայոց աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է բառացիորեն հետեւյալը. «ԶԼՄ-ների մասին օրենքը այսպես թե այնպես սահմանում է, որ ստացված սեփական տեղեկատվությունը պետք է ճշտվի պաշտոնական աղբյուրներից եւս» («Հայոց աշխարհ», 04.03.2008թ., N41, էջ 4): Նման արտահայտությունը տգիտություն է, որովհետեւ` 1. Հայաստանի Հանրապետությունում չկա եւ երբեք չի եղել ԶԼՄ-ների մասին օրենք: Պարոն նախարարին սովորեցնենք. մինչեւ 2004 թվականը Հայաստանում գործել է «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» 1991 թվականի հոկտեմբերի 8-ին ընդունված օրենքը: Այժմ Հայաստանի Հանրապետությունում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, որն ընդունվել է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին: Ինչպես տեսնում եք, երկու օրենքներն էլ որեւէ կերպ չեն կարող հապավվել իբրեւ «ԶԼՄ-ների մասին օրենք», ինչպես արտահայտվել է նախարարը: 2. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում չկա որեւէ կետ, որը ուղղակիորեն կամ աննուղղակիորեն սահմանում է, թե «ստացված սեփական տեղեկատվությունը պետք է ճշտվի պաշտոնական աղբյուրներից եւս»: Եզրակացություն. կամ Գեւորգ Դանիելյանը գիտակցբար ստում է, կամ` Գեւորգ Դանիելյանը չգիտի զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը: Եթե առաջինն է, ապա նա պետք է պատասխանատվության ենթարկվի միտումնավոր կեղծ տեղեկություններ տարածելու համար: Եթե երկրորդը, ապա էլ ի՞նչ նախարար է նա: Եվ երկու դեպքում էլ նա պետք է առնվազն ներողություն խնդրի հասարակությունից` ապատեղեկացնելու համար: Մեսրոպ Հարությունյան ՀՀ քաղաքացի Նյութը գրվել է 2008թ. մարտի 4-ին, որեւէ լրատվամիջոցի չի ներկայացվել հայտնի պատճառներով:
|
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՓարիզ տանող ու բերող ճանապարհներըՍերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ: ՔաղաքականՈրեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրումՀետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |