|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ես լինելու եմ բոլորի նախագահը` ինձ ձայն տվողների եւ չտվողների»12:48 Yerevan | 8:48 GMT | Friday 14 March 2008 Երեկ նորից փակ էր Մալաթիայի մթերքի շուկայի հարեւանությամբ գործող, այսպես կոչված երկաթի տոնավաճառը: Մալաթիայի տոնավաճառի այս հատվածը առաջին անգամ փակվեց նրա տիրոջ` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) ձերբակալությունից հետո: Օրեր անց, չգիտես ում հրահանգով, այն վերաբացվեց: Երեկ նորից փակեցին: Մեր այցելության պահին ճաղավանդակի մոտ հավաքված էր վաճառողների մի խումբ: Նրանք միաձայն պնդում էին, որ այդպիսով իշխանությունները վրեժ են լուծում սեփականատիրոջից. «Հետո էլ ժողովրդավարությունից կխոսան ու մարդու իրավունքներից: «Ուրեմն էդ մարդը իրավունք չունի ասելու ինձ Լեւոնի ծրագիրը ավելի է դուր գալիս ու իրան ընտրեր: Կամ տոնավաճառը ի՞նչ կապ ունի ընտրությունների հետ: Եթե մարդը տեղը տեղին նալոգը տալիս էր, ձեր ի՞նչ գործ, թե ում կընտրի: Իսկ եթե նալոգ չէր տալիս, ուրեմն շուտ փակեիք: Բացի դա` մեզ են զրկել մի կտոր հացի փողից, մե՞նք ինչ կապ ունենք էս ամենի հետ»` ասում էր նրանցից տարեցը: Շուկայում եղած ժամանակ բացահայտեցինք մի զավեշտալից փաստ` ինչ-որ մեկի հրահանգով փակել էին նաեւ գյուղմթերքի շուկային սպասարկող... զուգարանները: «Տղա ջան կներես, երեխուս տարիքին ես, դրա համար ասում եմ` Աստված չանի, եթե Լեւոնը համաձայնի Սերժին թողնի նախագահ, էս շուկայի նման Սերժին ձեն տվողն էլ, չտվողն էլ չիշիկ են անելու տակները»` ասաց խաղող վաճառող Վարսենիկ տատիկը: Համոզվելու համար փորձեցինք մտնել զուգարան, որը ժամը 13.15-ին փակ էր: Հիշեցնենք, որ այս շուկայի սեփականատերը նույնպես Հ.Հակոբյանն է:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |