|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սաբինա Ֆրեյզերի տեսակետը12:43 Yerevan | 8:43 GMT | Friday 14 March 2008 Հարավային Կովկասում քչերն են հավատում, թե կարող են իշխանություն փոխել խաղաղ ճանապարհով` քվեատուփերի միջոցով: Այդ մասին գրում է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» պարբերականում հրապարակած հոդվածում: Նրա կարծիքով` Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունները «թեեւ առաջինն էին մայրաքաղաք Երեւանի փողոցներում, սակայն տեղավորվում են Հարավային Կովկասում արդեն շատ ծանոթ վտանգավոր սխեմայի շրջանակներում»: «Հաճախ կրկնվող սցենարը հետեւյալն է. նախ` խախտումները եւ ընտրակեղծիքների մասին պնդումները ստվերում են ընտրությունները, այնուհետեւ` ընդդիմությունը բողոքի զանգվածային ցույցեր է կազմակերպում, եւ վերջապես` ուղարկվում է ոստիկանությունը եւ անհամարժեք ուժ է գործադրում` ծեծելով ազատելով փողոցները ցուցարարներից», - գրում է Սաբինա Ֆրեյզերը: Նա գտնում է, որ մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը: Միջազգային հաստատությունները ներկայացնող դիտորդները, հատկապես խորհրդարանականները սովորաբար հակված են շատ արագ հավանություն տալ ընտրություններին` առաջնորդվելով քաղաքական նպատակներով. աջակցել կառավարության թեկնածուին հանուն «տարածաշրջանային կայունության» կամ էլ պարզապես նպաստել առանձին դաշնակիցների` իշխանության մնալուն: Ֆրեյզերը շատ ավելի վստահելի է համարում ԵԱՀԿ-ի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության գնահատականները, որոնք հիմնված են շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տեւած դիտարկումների վրա, եւ որոնք վերջնական տեսքով շատ ավելի ուշ են ներկայացվում: Հոդվածագիրը շեշտում է, որ ընտրությունների նման սցենարը կկրկնվի, «մինչեւ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները նոր ուղեգիծ չորդեգրեն` աջակցելով ավելի շատ այդ երկրների հաստատություններին, այլ ոչ թե անհատներին: Նրանք պետք է հստակ հասկացնեն, որ կեղծված ընտրությունների հերթական շրջանը չի հանդուրժվելու»:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |