|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ի՞նչ արժե Հեղինե Բիշարյանի լռությունը14:53 Yerevan | 10:53 GMT | Friday 7 March 2008 Հ. Մ.
Հաշվի առնելով «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի քաղաքական ամբիցիոզությունը` ենթադրվում էր, թե ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց եւ ընդդիմություն դառնալուց հետո, նրա կողմից տարվող եռամյա քաղաքական կռիվն արդարեւ էլ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու համար պետք է լինի:
Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահից բարձր միակ պաշտոնը մեր երկրում ՀՀ նախագահի պաշտոնն է: Բայց արի ու տես, որ Բաղդասարյանը երեք տարի «հավայի» կռիվ տալուց եւ ոչնչի չհասնելուց հետո, իշխանությունների «աջակցությամբ» կարողացավ թոթափել իր ամբիցիոզության բարձր աստիճանն ու բավարարվել, ինչպես ժողովուրդը կասեր` «թուլափայով»: ԱԺ վերջին ընտրությունների արդյունքում իշխանությունները Ա.Բաղդասարյանին բաշխեցին ԱԺ մանդատների 8 տոկոսը, իսկ նախագահական ընտրություններից հետո` նրան փայ հանվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Մինչդեռ Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանին իշխանական կերակրատաշտից հասած օժիտը, պարզվում է, առավել քան համեստ է եղել: Այս ողջ ընթացքում «ՕԵԿ-ի դըռդըռ կին պատգամավոր» խաղը խաղացած տիկին Բիշարյանը, իշխանությունների նկատմամբ այսուհետ հեզիկ-նազիկ պահվածք դրսեւորելու ու բերանը փակ պահելու դիմաց, որպես նվեր ստացել է «Ռենջ Ռովեր» մակնիշի սպիտակ ջիպ: Այստեղ տեղին է հիշել հին իմաստունի խոսքը` պետք չէ գերագնահատել այն, ինչ հնարավոր է գնել սակարկելով ու անհամեմատ էժան գնով:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |