|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ոճիր եւ պատիժ16:28 Yerevan | 12:28 GMT | Thursday 6 March 2008 «Օձեր, իժերի ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից: Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, որպեսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան` արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ»: Ավետարան ըստ Մատթէոսի. 23: 33-35
«Ամեն մեկը պետք է ստանա այն պատիժը, որին արժանի է» Այս խոսքերը ասել է Ռոբերտ Քոչարյանը երեկվա ասուլիսում, միայն թե մոռացել է ավելացնել, որ պետք է սկսել իրենից: Նա իրեն իրավունք է վերապահում անել հայտարարություններ, որոնք ճշմարտության հետ ոչ մի կապ չունեն եւ իր եւ իր երկվորյակի մոլագար մտքի արգասիքն են ընդամենը: Փառք Աստծո, թե ընդդիմության ներկայացուցիչների ջանքերի, թե իրենց` օբյեկտիվ ինֆորմացիա հաղորդելու կոչմանը հավատարիմ լրագրողների շնորհիվ աշխարհն իմացավ Մարտի 1-ին եւ 2-ին Հայաստանում դեռեւս գործող վարչախմբի` իր ժողովրդի դեմ իրականացրած եղեռնագործության մասին: Ի դեպ, երեկ պարզվեց, որ Ռ.Քոչարյանը դեռ մտածում է երկրի մասին. «Լուրջ վնասվեց երկրի վարկանիշը»: Մի ճշգրտում. 10 տարի է Հայաստանի վարկանիշը հետեւողականորեն վնասվում է երկու անձի կողմից, որոնց աջակցում են պետականության զգացում չունեցող մի շարք անուններ. Տիգրան Թորոսյան, Աղվան Հովսեփյան, Ալեքսան Հարությունյան, Արթուր Բաղդասարյան եւ էլի մանրումիջին չինովնիկներ: Երեկ, հայ ժողովրդի համար մի հայտնություն էլ եղավ: Պարզվում է, որ Ռ.Քոչարյանը ամոթի զգացում էլ ունի. «Անկեղծ ասած, երբ ես նայում եմ այդ տեսանյութերը (ոստիկանության ներկայացրած.- խմբ.), ամոթի զգացում ունեմ: Չեմ հավատում, որ մեզ մոտ սա հնարավոր է»: Եթե միամիտ լինենք, պիտի հավատանք, որ այս մարդու համար դեռեւս ամեն ինչ կորած չէ: Բայց 10 տարիներին Հայաստանում թափված արյունը այլ բան է ասում. այս իշխանությունները ոչ միայն ամոթի զգացում չունեն, այլեւ... Ճիշտն ասած մարդու այս տեսակի մասին դեռեւս 2008 տարի առաջ ասել է մարդկության մեղքերի համար Խաչվածը (տս` վերեւում):
Դավաճանները հերոսանում են, հերոսները` ձերբակալվում Մարտի 1-ի սցենարին մասնակցել են թե ոստիկանության զորքերը, թե «սպեցնազի» եւ 6-րդ վարչության ջոկատները, թե կրիմինալի թափթփուկներ: Թե ինչ սպանդ են իրականացրել սրանք ժողովրդի գլխին, աշխարհը գիտի: Սակայն գուցե աշխարհը չգիտի, որ այս արյունոտ շաբաթը ջանասիրաբար իրականացնողների կողքին եղել են մարդիկ, որոնք հրաժարվել են ձեռքները արյան մեջ թաթախելուց: Այս մասին խոսակցությունները, ցավոք, տարվում են միայն շշուկով: Նրանցից ոմանք ձերբակալված են, իսկ հարազատները վախենում են որեւէ ինֆորմացիա տալուց: Եվ վախը հիմքեր ունի, քանի որ որեւէ փաստ այդ մարդկանց կյանքի համար լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ: Միայն կարող ենք նշել, որ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը ձերբակալված է իշխանության հրամանին չենթարկվելու համար: Երբ այս հայը ասել է, թե ձեռք չի բարձրացնի իր ժողովրդի վրա, նրան անվանել են «ազգի դավաճան»: Տեսնես այսպիսի քանի՞ հերոսներ կան ձերբակալված: Այս մասին պաշտոնական լրատվությունը լռում է:
«Ի՞նչ իշխանություն է, որ արյան վրա է գալիս» Հայտնի է, որ համազգային այս հզոր Շարժումը երիտասարդների մեծ բանակ ունի: Իսկ ցանկացած պայքարի ելքը միանշանակ հաղթանակ է, եթե պայքարողների մեծ մասը երիտասարդներ են: Հանրահավաքներից մեկի ժամանակ ազատամարտիկ, ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը այս մասին էր ոգեւորված խոսում ու, ըստ երեւույթին, սա էր պատճառը, որ Ֆրանսիայի քաղաքացուն ձերբակալեցին: Դառնանք կրկին երիտասարդներին: Բուհերում այսօր հետեւողական աշխատանք է տարվում երիտասարդությանը ընդդիմության դեմ տրամադրելու ուղղությամբ: Բայց ինչպես է հնարավոր խաբել կամ լռեցնել այն երիտասարդին, որը Ազատության հրապարակում դաժանորեն ծեծվել է, այն երիտասարդին, որը «Գլաձոր» համալսարանի լուսամուտից տեսել է, թե Ֆրանսիայի դեսպանատան առջեւ ինչպես են մի քանի ոստիկաններով վրա հասնում եւ անգթաբար ծեծում մի տղամարդու, այն երիտասարդներին, ովքեր կանգնած են եղել «Գլաձոր» համալսարանի բակում եւ ծեծի են ենթարկվել «սպեցնազի» վարժեցվածների կողմից: Այդ ուսանողներից մեկն ասաց. «Հիշելիս` վիրավորանքից կատաղում եմ: Սա ի՞նչ իշխանություն է, որ արյան վրա է գալիս: Ես ու տղաները հանգիստ կանգնած էինք, ծեծելով մինչեւ համալսարանի ներսը քշեցին: Ինչի՞ համար: Մինչեւ հիմա ցույցերին չեմ մասնակցել: Սրանից հետո մասնակցելու եմ: Ինձ նմաններին լռեցնել հնարավոր չէ, քանի որ իշխանությունը իր անօրինական գործողություններով արթնացրեց բոլորիս: ...Հիմա էլ ձերբակալություններով են վախեցնում: Բանտը հենց իրենց տեղն է: Սարքեցին այս ժողովրդի գլխին, ուրեմն` պիտի պատժվեն»: Վերադառնանք սկզբին. «...որպեսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրա թափուած ամէն արդար արեան...»: Աստված մարդուն ապաշխարելու հնարավորություն է տալիս: Այլ հարց է, թե մարդը որն է ընտրում. մաքրվե՞լը, թե՞ մեղքերի մեջ ավելի ու ավելի թաղվելը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |