“Zhamanak” Armenian-American Political Daily

Փիթեր Սեմնեբի. «Ամենայն խստությամբ դատապարտում ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությունը

1:27 Yerevan | 21:27 GMT | Thursday 6 March 2008

Անկասկած, մենք խիստ մտահոգված ենք վերջին մի քանի օրերին իրադարձությունների զարգացմամբ, խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

«Մեր կարծիքով, կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հնարավորինս արագ կարգավորել իրադրությունը: Հուսով ենք, որ շատ շուտով, օրինակ, ամբողջ ծավալով կվերականգնվի լրատվամիջոցների ազատությունը, եւ որ հնարավոր կլինի վերացնել արտակարգ իրավիճակը», - ասաց Սեմնեբին:

Նա չցանկացավ մանրամասներ փոխանցել երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ` ասելով միայն. - «Մենք նույն տեսակետն ունենք, որ այս իրավիճակը լուծում է պահանջում: Մեր կարծիքով, կարեւոր է այդ հանգուցալուծել այնպես, որ հասարակության բոլոր հատվածները զգան, որ ունեն ձայնի իրավունք, իրենց ցանկությունները եւ քաղաքական հայացքները արտահայտելու հնարավորություն»:

Սեմնեբիի խոսքով, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության առաջնորդների պատասխանատվությունն է, որպեսզի հասարակությունը ճիշտ հետեւություններ անի, Հայաստանի ժողովրդավարության համար այս չափազանց լուրջ փորձությունից ավելի ամրացած ու համախմբած դուրս գա»:

Ի պատասխան հարցին, թե, իր կարծիքով, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ իրավիճակից դուրս գալու համար Եվրամիության պատվիրակը նշեց «հասարակության բոլոր հատվածներին ձայնի իրավունք տալու անհրաժեշտությունը, ինչի համար հարկավոր է երկխոսություն», «լրատվամիջոցների ազատ գործունեության հնարավորությունների վերականգնումը», «մարտի 1-ի իրադարձությունների եւ դրան հանգեցրած իրավիճակի խորը հետաքննությունը»:

«Անշուշտ, պետք է իրավական հետաքննություն կատարվի, բայց այդ իրավական հարցերը պետք է հստակորեն սահմանազատվեն քաղաքական քննարկումներից, որոնք նույնպես պետք է տեղի ունենան», - ասաց Սեմնեբին:

Նա ասաց, որ ընդդիմության առաջնորդների` այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպումներից տպավորություն է ստացել, որ որոշ դիրքորոշումներ «շատ կոշտ են». - «Բայց առաջնայինն ու հիմնականը, ինչի կոչ են անում` չանձնավորելն է:

Կարեւոր է սկսել երկխոսությունը, որը կընդգրկի հայաստանյան ողջ հասարակությունը` բոլոր քաղաքական ուժերը, հասարակության բոլոր հատվածները` մշակելու այն քայլերը, որ պետք է ձեռնարկի Հայաստանը առաջ շարժվելու եւ այս լուրջ դժվարությունները հաղթահարելու համար

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.