|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հարձակումներ Գյումրիում աշխատող լրագրողների վրա1:22 Yerevan | 21:22 GMT | Thursday 6 March 2008Հարձակումներ Գյումրիում աշխատող լրագրողների վրա Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաղորդագրությունը Մարտի 2-ին, ժամը 12.00-ի եւ 12.30-ի միջակայքում Գյումրու թատերական հրապարակի մատույցներում` Սայաթ-Նովա փողոցի միջնամասում ոստիկանները աննախադեպ ջանադրությամբ հարձակվել են այստեղ եկող մարդկանց եւ հատկապես լրագրողների վրա:
Ժամը 12.06-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը մեքենայից իջել է թատրոնի դեմ-դիմաց եւ մայթ բարձրանալուց հետո բարեւել է հավաքված մոտ 20 ոստիկաններին: Ոստիկաններից քաղաքացիական հագուստով մեկը, որն, ինչպես պարզվեց քիչ անց, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վ.Ն.Հարությունյանն է, զայրույթով հարձակվել է վերջինիս վրա, հրամայելով հեռանալ այդտեղից, հոխորտալով, թե «...այսքան արյուն խմեցիք, էլի՞ եք ուզում...», ապա սկսել է քաշքշել Լեւոն Բարսեղյանին եւ հրել դեպի փողոցի բանուկ մասը: Ոստիկանները հրմշտում էին նաեւ այստեղ ինքնաբուխ հանրահավաքի հավաքվող մարդկանց: Նրանցից մեկն ընկել էր ու չէր կարողանում ելնել: Լ.Բարսեղյանը անցորդներից մի քանիսի հետ գրկելով ընկածին` նրան տեղափոխեց մոտ 70 մետր, զանգեց Շտապօգնության կայան: Հինգ րոպեում այստեղ հավաքված մոտ 150 մարդկանցից մի քանիսը բորբոքված հայհոյում էին ոստիկանության աշխատակիցներին: Լ.Բարսեղյանը մի քանի անգամ սաստեց նրանց: Մոտ 12.15-ին «ԳԱԼԱ» հ/ը լրագրող Արմինե Վարդանյանը, նկարահանող օպերատորը` նկարահանող խմբով, մոտենալով Թատերական հրապարակի մայթեզրին, փորձել են նկարահանել մարդկային եւ ոստիկանական կուտակումները: Ոստիկանները նույն Վ.Հարությունյանի գլխավորությամբ սկսել են քաշքշել Արմինե Վարդանյանին եւ նկարահանող օպերատորին, ապա նրանց բերման ենթարկելու գործողություններ ծավալել: Նրանց հետ բերման են ենթարկել մի անչափահասի, որը փորձել է միջամտել քաշքշուկին ու թույլ չտալ, որ աղջկան քաշքշեն: Նույն պահին, լսելով բացականչություններ այն մասին, թե տեսախցիկ են կոտրում թատրոնի դիմաց, Լ.Բարսեղյանը, վիրավորին թողնելով, փորձել է մոտենալ նույն ոստիկանական խմբին ու պարզել, թե բանն ինչ է: Նույն Վ.Հարությունյանը նորից է հարձակվել վերջինիս վրա, նորից քաշքշելով ու հրմշտելով, հրամայել է նրան բերման ենթարկել, ինչն ի կատար են ածել երկու րոպում: Ժամը 12.25-ին Ազատություն ռադիոկայանի տեղական թղթակից Սաթենիկ Վանցյանը եւ «Առավոտ» օրաթերթի տեղական թղթակից Նունե Արեւշատյանը մոտեցել են ոստիկանական նույն խմբին: Ոստիկաններից մեկը Նունե Արեւշատյանի ձեռքից խլել է լուսանկարչական ապարատը, փորձել է սպառնալիքներով վտարել նրան տարածքից, եւ ապարատը վերադարձրել է միայն մի քանի քաղաքացիների պահանջներից հետո: Նույն Վ.Հարությունյանը հայհոյախառն լուտանքներով հարձակվել է Սաթենիկ Վանցյանի վրա, քաշքշելով ու հրելով հեռացրել նրան իրենց հսկողության տարածքից` Սայաթ-Նովայի փողոցի մայթից: Բացի ոստիկանության Գյումրու քաղաքային բաժին բերված լրագրողները, այստեղ են տարվել նաեւ մի քանի այլ քաղաքացիներ: «ԳԱԼԱ» հ/ը լրագրողական խմբի երեք անդամներին ոստիկանության բաժնում պահել են 3 ժամ` երեք առանձին սենյակներում եւ բաց են թողել առանց բերման ենթարկելու մասին արձանագրություն կազմելու: Երիտասարդներին ու այլոց պահել են ավելի քիչ, իսկ Լ.Բարսեղյանին` մոտ 6 ժամ: Ըստ Լ.Բարսեղյանի` ոստիկանությունում կազմել են նրան բերման ենթարկելու մասին արձանագրություն եւ առաջարկել ստորագրել, որ ինքը ծանոթացել է դրան: Ծանոթանալով ու պարզելով, որ դրանում մի քանի սուտ ու կեղծիք կա, Լ.Բարսեղյանը հրաժարվել է ստորագրել անգամ ծանոթանալու մասին տեղեկությունը եւ հայտնել, որ այլեւս առանց փաստաբանի որեւէ բացատրություն կամ հարցի պատասխան չեն ստանա: Այդ արձանագրության մեջ ասվում է, իբր Բարսեղյանը Թատերական հրապարակում ժողովրդին կոչ է արել բարձրանալ հարթակ` հանրահավաքը սկսելու համար, իսկ հետո դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին: Մոտ 3 ժամ սպասելուց հետո, վերջապես փաստաբան Կարեն Թումանյանին թույլ են տվել այցելել Լ.Բարսեղյանին: Լ.Բարսեղյանը բացատրության արձանագրության վերջում լրացրել է ամբողջ միջադեպի պատմությունը` հնարավոր մանրամասներով, ինչից հետո նրան ազատ են արձակել ու հրավիրել մարտի 3-ին, ժամը 11-ին ոստիկանություն` վարչական գործի նյութերին ծանոթանալու: Այդ ամբողջ ընթացքում հարյուրավոր գյումրեցիներ եւ մոտ 3 տասնյակ գործընկերներ Գյումրուց, Երեւանից եւ Վանաձորից այցելել են ոստիկանատուն, պահանջելով լրագրողների ու մյուսների ազատությունը:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |