|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բոլորիս հայացքները դեպի մեր Հայրենիքը, դեպի մեր հայրենակիցները...1:20 Yerevan | 21:20 GMT | Thursday 6 March 2008 ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգը հայրենիքից ստացվող լուրերից տագնապած այս օրերին փոթորկվում է, ինչի արտահայտությունն էր մարտի 2-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ քաղաքի Սան Սեթ բուլվարում կայացած հանրահավաքը, որն սկսվեց «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկումներով:
ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները զայրացած են Հայաստանում կատարվող բռնությունների առիթով: Շուրջ 30 հազար հայ էր հավաքվել այս փոքրիկ Հայաստանում. փողոցը, որտեղ կայանում էր հանրահավաքը, կոչվում է «Լիթլ Արմենիա», ասել է թե` փոքր Հայաստան: Հանրահավաքի մասնակիցների երթը նույնքան անծայր էր, որքան Երեւանում կազմակերպված բոլոր երթերը, մասնավորապես` վերջինը, որի մի ծայրը Մատենադարանի մոտ էր, իսկ մյուս ծայրը` Աբովյան փողոցում: Մարդիկ զայրույթով բղավում էին` «Սերժիկ, հեռացիր, Հայաստանը մոռացիր», «Քոչարյան` մարդասպան թուրք», «Արթուրիկ` քարտուղարուհի, ամոթ, դավաճան»: Այս զայրալից վանկարկումներին հաջորդում էին, սակայն արդեն մեծագույն ոգեւորությամբ ու անպատմելի հպարտությամբ, «Լեւոն` նախագահ» վանկարկումները: Ամերիկահայության հանրահավաքն սկսվեց քսան տարի առաջ արցախյան շարժման խորհրդանիշի վերածված ու ամբողջ աշխարհի հայության սրտերը հուզող շեփորի հանրահայտ մեղեդու հնչյունների սփռմամբ, որի ընթացքում հանրահավաքի մասնակիցները բռնցքած ձեռքերը վեր էին պարզել` աչքերում արցունք, բայց հպարտ այն հերոս հայրենակիցների շնորհիվ, ովքեր չընկրկեցին ոչ սաղավարտավորների մահակների, ոչ ջրցան մեքենաների, ոչ ոստիկանական ու ոչ կանոնավոր բանակի առաջ ու մինչեւ վերջ կանգնեցին` քանի դեռ նրանց ընտրյալ նախագահը չհրահանգեց գնալ տուն: Հանրահավաքում առաջինը ելույթ ունեցավ Համբարձում Սարաֆյանը: Նա դիմեց ժողովրդին թե հայերենով, թե անգլերենով, քանի որ մասնակցում էին նաեւ ամերիկյան CNN-ը, BBC-ն, «Լոս Անջելես թայմս» թերթը, 4-րդ ալիք, 7-րդ ալիք, Ֆոքս հեռուստաալիքները եւ շատ ու շատ լրատվամիջոցներ: Հանրահավաքի մասնակիցները կազմել էին բողոք-նամակ, որը ստորագրեցին մեր հազարավոր հայրենակիցները: Նամակն ուղղված է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին, Սպիտակ տուն: Հայաստանում խաղաղ նստացույցավորների, ապա եւ հուժկու բողոքի ալիքի մասնակիցների հանդեպ կիրառված բռնությունների եւ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների մասին համակարգիչներով տեղեկատվություն է ուղարկվում աշխարհի տարբեր անկյուններ, որպեսզի ամբողջ սփյուռքը տեղյակ լինի հայրենիքում կատարվող վայրագություններին: Ամերիկահայության առաջին պահանջը վերաբերում էր անօրինական արտակարգ դրության անհապաղ վերացմանը եւ Երեւանից զինված ուժերի դուրսբերմանը: Վերջ տալ քաղբանտարկյալների հետապնդումներին եւ բանտերից ազատել վերջին մի քանի օրերին բոլոր ձերբակալվածներին: Վերացնել բիրտ ու ստոր արարքները ժողովրդի հանդեպ: Չեղյալ համարել անօրինական ընտրությունների արդյունքները եւ հայտարարել նոր ընտրություններ: Հանրահավաքում ելույթ ունեցավ Ռուդիկ Հովսեփյանը` ասելով. «Արդեն 10 տարի է մեր ժողովուրդը գտնվում է արտակարգ դրության մեջ, մեր սուրբ հողի մեջ կեղեքվում երկգլխանի վիշապի կողմից», չմոռացավ նաեւ հայության կողմից «դավաճան վասակներ» բնութագրմանն արժանացած վայ ընդդիմադիրներին. «Արտաշես, Արթուր, ամոթ ու էլի ամոթ... Փառք ու պատիվ մեր այսօրվա Կոմիտաս-Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի կողքին է մեր ժողովուրդը»: Չափազանց հուզիչ էին Գեւորգ Խռլոպյանի, Անահիտ Մարտիրոսյանի, Նունե Ավետիսյանի, Արմեն Ղուկասյանի, Արմեն Բարսեղյանի, երգչուհի Մելանյա Աբովյանի, իրավաբան Կարո Կարապետյանի ելույթները: Ոչ միայն հանրահավաքի մասնակիցները, այլեւ ամբողջ ամերիկահայությունը լի է մինչեւ վերջ պայքարելու վճռականությամբ ու պատրաստակամությամբ: Հեռախոսակապով Լոս Անջելեսի հայությանն են միացել նաեւ Թեքսասի, Փարիզի, Ստրասբուրգի, Բեյրութի հայերը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |