“Zhamanak” Armenian-American Political Daily

Եվրամիությունը կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը

1:14 Yerevan | 21:14 GMT | Thursday 6 March 2008

Եվրամիությունը երեկ կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ չսահմանափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու իրավունքը:

«Հորդորում եմ Հայաստանի կառավարությանը վերացնել մարտի 1-ին հայտարարված արտակարգ իրադրությունը», - հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: «Ես նաեւ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին վերացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը եւ ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, որոնք ձերբակալվել են խաղաղ հավաքներ կազմակերպելու իրենց իրավունքը իրականացնելու համար», - ասել է Ֆերերո-Վալդները: «Ֆրանսպրես»-ը պնդում է, որ շաբաթ օրը Երեւանի փողոցներում «ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է յոթ քաղաքացիական անձ եւ մեկ ոստիկանության պաշտոնյա»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.