“Zhamanak” Armenian-American Political Daily

Մեզնից յուրաքանչյուրն էլ իր եղբոր պահակն է

0:57 Yerevan | 20:57 GMT | Thursday 6 March 2008

Կայենը երեք մեծ ու ճակատագրական սխալ է գործել. եթե ժամանակագրական կարգով` եղբորը սպանելը, ապա չքմեղանալն Աստծո առջեւ, որ նույնն է, թե նրան խաբել փորձելը եւ երրորդը, որի լուծն էլ այսօր կրում ենք` սերունդներ ունենալը:

Բայց եթե ԳԻՐՔԸ Ադամի, Աբելի եւ Սեթի սերունդներին չի հիշատակում հականե-հանվանե, ապա նրա սերունդներին` հակառակը, հիշում է եւ հիշեցնում ամենայն մանրամասնությամբ` որպես զգուշացում երեւի թե: Որպես զգոնության կոչ եւ կոչնակ:

Որպեսզի կյանք տվողը ջոկվի մարդասպանից: Բայց դարեր են անցել ու ամեն ինչ այդ նույն դարերի ընթացքում խառնվել է իրար: Ավելի շուտ` մենք ենք խառնել: Ու ստացվել է այն, ինչ ստացվել է:

Կայենն ասել է աշխարհիս ամենադաժան խոսքը. «Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ», ու մարդասպանությանը հետեւել է անմիջապես դրանից մի փոքր միայն թեթեւ անտարբերություն, անպատասխանատվություն եւ անհոգություն կոչվող հետեւանքը: Որը գրեթե համարժեք է առաջինին` բայց միայն հոգեւոր ոլորտում:

Վազգենը միշտ էլ պատասխան էր տալիս իր եղբոր համար ու միշտ էլ պահապան էր իր եղբորը: Ով ուզում է լիներ վերջինս: Վազգենի եղբայրությունը նրան եւս եղբայր էր դարձնում:

Պատասխանատու:

Պահակ իր եղբորը:

Ու այդպես 41 տարի ապրեցինք Վազգենի հետ, եւ արդեն 9 տարի է` ապրում ենք առանց նրա:

...Երեկ չէ առաջին օրը կամ, առավելագույնը, մեկ շաբաթ առաջ Հուլիոս Կեսարը ցավով տնքաց. «...եւ դու՞, Բրուտոս»: Կրկնեմ եւ ընդգծեմ` «ցավից» չէ` «ցավով»:

Դրանից մի քիչ հետո Վազգենը տարակուսած հարցրեց. «Սրանք էս ովքեր են»: Ու հարցը դրանց չէր ուղղված ու վերաբերում եւ ոչ էլ, անգամ, դրանց ուղարկողներին: Ինքն իրեն էր երեւի թե տալիս այդ հարցը:

Գտա՞վ պատասխանը: Ո՞վ գիտի:

Մեծերից մեկն այսպիսի մի պարադոքս է ձեւակերպել. «Անմահության կարեւորագույն նախապայմանը` մահն է»: Բայց ոչ առաջինն է մեր ընտրությամբ, ոչ էլ վերջինը:

Մինչ այդ է մեր ընտրության տիրույթը:

Ու երեւի թե հենց ըստ դրա էլ տրվում է թե մահը, թե անմահությունը:

Այսօր Վազգենի ծննդյան օրն է:

Ծնունդդ շնորհավոր, Վազգեն:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.