|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դատավորի կիրակին23:17 Yerevan | 19:17 GMT | Tuesday 4 March 2008 Հարցազրույց իրավաբան Պարգեւ Օհանյանի հետ «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»:
Եւ դատավորը երկար ժամանակ չէր ուզում, դրանից յետո իր մտքում ասաց. «Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգա եւ ինձ չանհանգստացնի»: Եւ Տէրն ասաց` «Լսեցէք, թե ինչ էր անում անիրաւ դատաւորը: Իսկ Աստված արդարութիւն չի անի այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի: Այո, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»: Իրապես կյանքի փորձությունների քուրայով անցած մարդը հասկանում է, որ իր կամքից կա ավելի զորեղ եւ նշանակալի բան` դեպքերի զարգացման ընթացքը: Մարդը ինքը չէ, որ որոշում է ամեն ինչ: Կա բնության Ամենաէն, Ամենագոյը, եւ մարդիկ հույսը դնում են Աստծո վրա: Հայաստանի ողբերգական իրադարձությունները համընկան Դատավորի կիրակիի հետ: Հավանաբար ոչինչ հենց այնպես չի լինում: Մարդիկ բարձրացան իրենց սոցիալական խնդիրներից, ոգու սովի պայմաններում միմյանց շուրջ համախմբվեցին 3-4 հարյուր հազարները` հանուն արդարության, հանուն հոգու, հանուն Աստծո օրենքների...: Սա հենց այնպես չի լինում: - Ողջ կյանքիս ընթացքում, աշխատելով իրավական ոլորտում, իմ շուրջը համախմբել եմ իմպեսներին, որոնք հոգի են փնտրել, արդարություն են փնտրել... Այսօր հուսով եմ, որ Սահմանադրական դատարանը նորմալ որոշում կկայացնի, իսկ ավելի ճիշտ` հույսս Աստված է: Անհրաժեշտ է անընդհատ աղոթել այրի կնոջ նման եւ չհուսահատվել: Ազատության հրապարակում հավաքվել էին մտավորական մարդիկ` բարձր արժեքներ կրող: Փաստ է, որ մեռած, ստրկական անհուսալի վիճակից ժողովուրդը դուրս է եկել: Սա արդեն դրական իրողություն է: Գործընթացի մեկնարկը դրական իրողություն է, եւ դժվարություններն էլ են բնական: Փաստորեն մենք ֆեոդալիզմից գնում ենք բուրժուական հասարակարգ: Եթե իրավիճակին նայենք վիզուալ` տեսողական աչքով, ապա մարտի 1-ի իրադարձություններում սադրանքներ շատ կային: Սա այն ժամանակն է, երբ մսի «քափը» դուրս եկավ: Շատ բարոյական մարդիկ ի հայտ եկան. խորհրդարանում հերոսական կեցվածք դրսեւորեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները` յուրաքանչյուրը` առանձին... Դրական իրողություն է. երկարատեւ նիրհից մարդիկ գնում են առ Աստված: Քաղաքակիրթ երկրներում ընդդիմությունը եւ իշխանությունը փոխլրացնում են միմյանց: Երկու ուժերն էլ համարժեք զորություն ունեն: Հայաստանում, ով էլ դառնա նախագահ, այս դեպքերը կզգաստացնեն նրան: Կգան ինտելեկտուալ, բարձր արժեքներ կրող մարդկանց ժամանակները: Դա վերաբերում է նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտին: Այս Շարժումը սկսել է 1988 թվականից` մեջընդմեջ դադարներով եւ վայրէջքներով... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |