“Zhamanak” Armenian-American Political Daily

Մուկը երկնեց, փիղ ծնեց

23:13 Yerevan | 19:13 GMT | Tuesday 4 March 2008

Մուկը երկնեց, փիղ ծնեց
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի 1-ին Երեւանում հայտարարվել է արտակարգ դրություն` 20 օր ժամկետով: Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ:

Մարտի 2-ին Ազգային ժողովը հատուկ նիստ էր գումարել`քննարկելու մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններն ու «վերաբերմունք արտահայտելու» Քոչարյանի ներկայացրած հրամանագրին: Նիստի ընթացքում քվեարկության էր դրվել ու ընդունվել էր հատուկ նիստը Հանրային ռադիոյով չհեռարձակելու մասին որոշում, սակայն նիստի «ամենաթունդ» հատվածը` Տիգրան Թորոսյանի ելույթը, Հանրային հեռուստատեսությունը մի ամբողջ օր «ռասկրուտկա» արեց, սակայն նիստի ընթացքում հնչած ելույթներից եւ ոչ մեկն այդպես էլ եթեր չհեռարձակվեց: Նիստի ընթացքում պատգամավորներից ոմանք, մասնավորապես «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, հանդես եկան նախորդ օրվա դեպքերը դատապարտող հայտարարություններով, որոնք էլ հնարավորություն տվեցին Տիգրան Թորոսյանին ինքնադրսեւորվել` այդ ընթացքում պարպել հոգում եւ ոչ միայն հոգում կուտակված մաղձը: Լարիսա Ալավերդյանն իր ելույթում դատապարտեց մարտի 1-ի բռնարարքները, ասաց, որ այդ հարցում իրենց մեղքն ունեն նաեւ ԱԺ պատգամավորները, ովքեր եւս պետք է ներկա լինեին դեպքերին ու իրենց ներկայությամբ մեղմեին լարված մթնոլորտը եւ որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած զարգացումները կանխելու համար պետք էր թույլ տալ, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը գար եւ առաջնորդեր բողոքական զանգվածին: Քանի որ Թորոսյանի ելույթը 13-րդն էր, եզրափակիչը, վերջինս բարոյախրատական ամփոփիչ մի ճառ կարդաց, ընդ որում` այնպիսի աղեկտուր տոնով ու բզիկ-բզիկ անելու պատրաստ կեցվածքով, ինչպես փոսում հայտնված առյուծի գլխին լուտանքներ թափողը` հայտնի մուլտֆիլմում: «...Դժբախտաբար մեկ անգամ չէ, որ այս դահլիճում ինչ-ինչ դրսեւորումներ են եղել: Եթե հետեւողական եւ անկեղծ լինենք միմյանց հետ, պիտի երբեմն նայենք մեր, մեր գործընկերների արածին եւ կանխենք նման ծայրահեղ դեպքերի դրսեւորումը: Նման բաներ, այո, եղել են, ավելի խայտառակ բաներ են եղել` այս դահլիճում ծեծել են մարդկանց, պատգամավորների եւ այն, ինչ այսօր կատարվել է, դրա շարունակությունն է: Այդ նույն ատելությունը, որ այս դահլիճում դրսեւորեցին 1996թ.-ին, այդ ատելությունն է հիմա շարունակվում»: Պրն Թորոսյանը նկատի ունի 1996թ.-ի սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ետընտրական կրքերի բորբոքումը, բայց մոռանում է, որ դրան նախորդել էր այն, որ բողոքավոր բազմությունը գրոհեց ԱԺ ու ծեծի ենթարկեց ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին, փոխնախագահ Արա Սահակյանին, Կարապետ Ռուբինյանին եւ այլ պատգամավորների: Թորոսյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ ինքը խիստ ափսոսում է, որ մարտի 1-ին դրսեւորված «ատելությունը» սահմանափակվեց միայն Ֆրանսիայի դեսպանատան ու դրան հարող տարածքում պոռթկալով ու չհասավ մինչեւ Բաղրամյան պողոտա` ԱԺ-ի վարչական շենք, ընդհուպ մինչեւ իրեն ու իր տեղակալին, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս` չիրականացած սադոմազոխիստական անուրջների համար: Զուր:

Թորոսյանի խոսքից այն տպավորությունն է նաեւ, որ մարտի 1-ին ծավալված, իր իսկ բնորոշմամբ, «ատելությունը», ինչպես Եվրոպական դիտորդները կասեին, «մեկ քայլ առաջ» էին նախորդ` 1996թ.-ին դրսեւորված «ատելությունից», քանի որ, փաստորեն, բացի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանից, որը դանակահարվել է, այն էլ խաղաղ ցուցարարների մեջ «ներդրված» սադրիչների կողմից, ոչ մի այլ պատգամավոր, առավել եւս` ԱԺ նախագահ ու փոխնախագահ, բռնությունների չի ենթարկվել: ԱԺ նախագահի հաջորդ մտքերը մի բան են վկայում, որ նրա եւ իր կուսակիցների բանականությունն այդպես էլ ի զորու չի եղել այս 6 ամիսների ընթացքում ըմբռնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչինչ «չի նախապատրաստել», «ատելություն, սուտ, կեղծիք, վրեժ» չի մտցրել մարդկանց մեջ, քանի որ մարդկանց մեջ այս 10 տարիների ընթացքում բնական ճանապարհով այնքան ատելություն ու վրեժ կար կուտակված, որ Տեր-Պետրոսյանը դրանից ավելի բորբոքել ի զորու չէր լինի: Իրենք իրենց ասածն ամբողջովին արել էին:

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.