|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ահազանգում են պատգամավորները23:07 Yerevan | 19:07 GMT | Tuesday 4 March 2008 ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ արտակարգ հայտարարություն են տարածել մարտի 2-ին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի ձերբակալությունների առիթով: Հայտարարության մեջ ասված է, որ Լ.Ալավերդյանի եւ Զ.Փոստանջյանի բոլոր ջանքերը` այցելել նախնական կալանքի մեկուսարանների խցեր կամ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության նախնական պահման վայրեր, ինչպես նաեւ Երեւան քաղաքի դիահերձարաններ ապարդյուն են անցել. նրանց առջեւ խոչընդոտներ են ստեղծվում, ինչը հանդիսանում է ԱԺ պատգամավորի իրավունքների կոպիտ ոտնահարում: Բացի այդ, հայտարարության հեղինակները տեղեկացնում են, որ բազմաթիվ փաստաբանների կողմից ստացված տեղեկությունների հիման վրա կարող են պնդել, որ նախնական կալանքի բանտախցերում այս պահին մեծ քանակությամբ մարդիկ են պահվում` ֆիզիկական բռնության ակնհայտ հետքերով, ինչի պատճառով էլ, թերեւս, «Ժառանգության» պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել նախնական կալանքի բանտախցեր: Պատգամավորները անհանգստացած են, որ իրավապահները թե ձերբակալվածների նկատմամբ մտադիր չեն անաչառ քննություն վարել եւ թե զոհվածների դեպքում: Վերոնշյալից ելնելով «Ժառանգության» պատգամավորները դիմում են միջազգային հանրությանը` ի դեմս ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունների, պահանջելով ապահովել միջազգային փորձագետների մասնակցությունը փորձագիտական հետագա միջոցառումներին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |