|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հեռուստադիտողները բողոքում են23:03 Yerevan | 19:03 GMT | Tuesday 4 March 2008 Ով հրաման տվեց կրակել ժողովրդի վրա` նա է պատախանատու Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը ցնցված են Հայաստանում կատարված իրադարձություններից, ինչպես նաեւ` Հանրային հեռուստատեսությամբ դրանց լուսաբանումից:
«Ո՞նց կարելի է էդպիսի բան, ո՞նց կարելի է աթոռը պահելու համար զորք հանել ժողովրդի դեմ, կրակել սեփական ժողովրդի վրա: Ֆրանսիայում մեկ շաբաթ մեքենաներ էին այրում ու շուռ տալիս, խանութների ապակիներ էին ջարդում, անգամ թալանում, բայց ոչ մի զենք չկիրառվեց ժողովրդի դեմ, ոչ մեկը չմահացավ, իսկ Հայաստանում միանագամից 8 խաղաղ ցուցարարի սպանեցին: Հիմա Հ1-ով էդ ինչ կոկորդիլոսի արցունքներ են թափում: Ո՞վ հրաման տվեց կրակ բացել ժողովրդի վրա: Նա, ով հրաման տվեց կրակել ժողովրդի վրա, նա է պատասխանատու կատարվածի համար: Ընդհանրապես Հ1-ը նայել էլ չի լինում, Հանրայինը կատաղեցրեց ժողովրդին, Հ1-ն է պետք փակել», - երեկ հեռախոսով մեզ հետ զրույցում ասաց Գերմանիայի Համբուրգ քաղաքում բնակվող Պետրոս Խաչիկյանը: Անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության խնդրին` իշխանությունը բռնի ուժով զավթելու մեղադրանքով, մեր ընթերցողն ասաց. «Թե ով է զոռբայությամբ իշխանություն պահում, ժամանակը էդ հարցի պատասխանը կտա: Ցավում եմ Ռոբերտ Քոչարյանի երեխաների համար, որ նման հայր ունեն: Կոչ եմ անում սթափվել, պատկերացնել, որ իրենց երեխաներն են հրապարակում հավաքվում, մի օր իրենց երեխան էլ է կանգնելու հրապարակում հավաքվածների կողքին»: Երեւանաբնակ մի քաղաքացի եւս խիստ դժգոհ էր կատարվածից եւ «տեղեկատվական տոտալ տեռորից»: «Սա ուղղակի խայտառակություն է, չենք կարողանում նայել քոչարյանական հեռուստատեսության միակողմանի լուսաբանումը, ինչքա՞ն կարելի է էդ խուլիգանությունը լսել, մենաշնորհային հեռուստատեսություն է, ի՞նչ է: Շատ մեծ ցավով եմ նայում, որ Տեր-Պետրոսյանի պես ինտելիգենտ մարդուն նման հայհոյանքներ են տալիս: Լկտիություն է, բավական եղավ: Ջիպավորները գնում, կոտրում են խանութները, գցում են ժողովրդի վրա, բոլորն էլ գիտեն, մարդիկ տեսել են, որ հրահրողները իրենք են եղել: Ոստիկաններն իրենք են ապակիներ կոտրել: Թաղապետ Մհերն է եղել այդ ամեն ինչի հեղինակը», - հայտարարեց մեզ զանգահարած քաղաքացին, որը չցանկացավ ներկայանալ` հավելելով. «Տեղս չեմ գտնում: Բավական է, էս ի՞նչ տեղեկատվություն են տալիս, պահանջում ենք ապահովել տեղեկություն ստանալու մեր իրավունքը»: Բժշկական ինստիտուտի մի ուսանող երեկ ահազանգեց, որ իրենց ինստիտուտից 7 ակտիվիստի ետեւից ոստիկանությունից եկել, ռեկտորատից անձնական տվյալներ են վերցրել ու հետապնդում են ուսանողներին: «Միանշանակ Սումգայիթ էր», - գնահատական ներկայացրեց ուսանողուհին: «Իրենց թվում է` կարող են ժամանակ շահել, ժողովրդին մոլորեցնել, բայց ժողովուրդը շատ լավ գիտի: Անընդհատ հեռուստատեսությամբ էժանագին սցենարներ են պտտում, անընդհատ ասում են` էս ինչ է, ապակիներ են ջարդել, բա ամենակարեւորը ժողովրդին են ջարդել, բա դրա պատասխանն ո՞վ է տալու: Բոլորն էլ գիտեն, որ խանութներ թալանողները եղել են այն մարդիկ, որոնք պատգամավորներ ծեծեցին, լցոնումներ արեցին, ջարդեցին, առեւանգեցին վստահված անձանց եւ դիտորդներին: Թող իրենք պատասխան տան», - բողոքեց մեզ զանգահարած Գայանե Խաչատրյանը` շարունակելով. «Նորմա՞լ է, որ Հ1-ով թույն են սրսկում մարդկանց մեջ, արդյունքում պառակտումը շարունակում են: Այս թույնի առաջը պետք է առնել: Հ1-ին պետք է դատի տալ, որ խաբեություն է տարածում, բոլորը տեղյակ են, որ սադրիչներն են թալան արել, թմրամոլ կրիմինալն է թալանել խանութները իրենց ցուցումով, որ Քոչարյանը արտակարգ դրություն մտցնի ու տեղեկատվական շրջափակման մեջ պահի ժողովրդին: Մեր նախագահը նույնիսկ այնքան գթասրտություն չունի, որ ցավակցի զոհվածների հարազատներին: Լավ, իսկ ուր են մեր մտավորականները, որ գնահատական տան կատարվածին: Սա ներել հնարավոր չէ, նրանք պիտի հեռանան, նրանք հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունեն»: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՓարիզ տանող ու բերող ճանապարհներըՍերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ: ՔաղաքականՈրեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրումՀետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |