|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ականատեսի վկայություն22:49 Yerevan | 18:49 GMT | Tuesday 4 March 2008 Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների եւ խաղաղ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման մասին պատմում է ականատեսներից մեկը` Շ.Բաբաջանյանը. «Գիշերը ժամը 3.30-ի կողմերը հրապարակում էի, ու զրուցում էի խարույկի մոտ հավաքված մարդկանց հետ: Քիչ հետո մեզ մոտեցավ նստացույցի մեկ այլ մասնակից ու ասաց` ոնց որ ուզում են մեզ շրջապատել: Մի քանի ժամ անց, մոտավորապես 6.30-ի սահմաններում, աղմուկ-աղաղակ լսեցինք, տեսանք ոստիկանները շրջապատում են օպերայի տարածքը` իրենց ձեռքի մահակներով ուժեղ հարվածելով վահաններին: Այդ ժամանակ հրահանգ եղավ, որ բոլոր քնած մարդիկ արթնանան, արթնացավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա բարձրացավ հարթակ եւ այնտեղից կոչ արեց ժողովրդին, որ սադրանքների չենթարկվեն, իսկ ոստիկաններն ավելի էին մոտենում ու շրջափակում տարածքը: Այդ ընթացքում հանրահավաքի մասնակիցները սկսեցին պոկել հրապարակի նստարանների փայտերից մի քանիսը`պաշտպանվելու համար: Ակնհայտ էր, որ ոստիկանները ցանկանում էին բախում հրահրել: Քիչ անց, սակայն, նրանց միացավ ոստիկանների մեկ այլ լրացուցիչ խումբ եւ սկսեցին ժողովրդին անխնա ու անմարդկային ծեծ տալ: Այդ ընթացքում հարթակ բարձրացան նաեւմոտ երկու մետր հասակ ունեցող դեսանտայիններ, հատուկ գնդի ոստիկաններ, որոնք ուղղվեցին դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շուտով լուր տարածվեց, թե «Լեւոնին բռնեցին տարան» եւ սկսվեց քաոսային վիճակ, ոստիկաններն սկսեցին ծեծելով դուրս քշել ժողովրդին հրապարակից: Այնուհետեւ սկսվեցին հետապնդումները: Խորենացու, Մաշտոցի եւ բոլոր միջանցիկ փողոցները ոստիկանները փակել էին եւ շուրջ 300 ոստիկան ընկած բնակելի շենքերի բակերում փնտրում ու ձերբակալում էին ցուցարարներին: Դրանից հետո սկսեցին այդ տարածքում կանգնած մեքենաները տանել. տրայլերը գալիս կանգնում էր ու անկախ նրանից, թե ինչ մեքենա է, տանում էր օպերայի շրջակայքից: Տեսա, թե ինչպես Մաշտոցի պողոտայում 10 ոստիկան հարձակվեցին մի ցուցարարի վրա ու դաժան ծեծի ենթարկելով, հայհոյելով ու գրեթե ուշագնաց վիճակում տարան անհայտ ուղղությամբ: Տեսա նաեւ, թե ինչպես են ցուցարարներից երկուսին, որոնք վիրավոր էին ու ողնաշարի հատվածում վնասվածք ունեին, տեղափոխում հիվանդանոց»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |