“Zhamanak” Armenian-American Political Daily

Աշխարհի արձագանքներից

22:38 Yerevan | 18:38 GMT | Tuesday 4 March 2008

Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մարտի 3-ին մեկնաբանելով Հայաստանի իրադարձությունները` նշել է.

«Ես կամենում եմ հայ ժողովրդին եւ Հայաստանի պետությանը, որպեսզի նա առավելագույնս շուտ դուրս գա այդ ճգնաժամից: Շատ ծանր էր դա ինձ համար, հավանաբար շատ ծանր տեսարան էր նաեւ Ձեզ համար», - հայտարարել է Նինո Բուրջանաձեն: «Չեմ թաքցնի, որ կարեւոր էր, որ Աստված եւ բոլոր կոնկրետ քայլերը, որոնք ձեռնարկվել են Վրաստանում, փրկեցին մեզ նմանօրինակ դժբախտությունից: Այս դժբախտությունը առավել պարզ ցույց տվեց մեզ, թե ինչից է փրկվել մեր երկիրը», - ընդգծել է նա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցավով է ընդունում բարեկամական Հայաստանի մայրաքաղաքում վերջին իրադարձությունների վերաբերյալ լուրը: Այդ մասին ծանուցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր զոհերի հարազատներին եւ մերձավորներին եւ հուսով է, որ «Հայաստանի ղեկավարությունը միջոցներ կձեռնարկի ներքաղաքական իրադրությունը կարգավորելու համար` իշխանությունների եւ հասարակական բոլոր ուժերի միջեւ` հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման շահերից ելնելով»:

ԵԱՀԿ նախագահը մտահոգված է Երեւանում խաղաղ ցուցարարների ցրմամբ: ԵԱՀԿ նախագահ , Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է Երեւանում մարտի 1-ին ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների հանդեպ: «Ես իշխանություններին առավելագույն զսպվածության կոչ եմ անում: Ես մտահոգված եմ, որ կա տեղեկատվություն տուժածների մասին: Ես կոչ եմ անում իշխանություններին ազատել նրանց, ովքեր կալանավորված են եւ կրկին կառավարությանը եւ ընդդիմությանը երկխոսության կոչ եմ անում», - նշել է ԵԱՀԿ նախագահը: Նա միաժամանակ ընդգծել է. «ԵԱՀԿ-ն երկխոսությունը համարում է կայունության հիմքը: Հայաստանում այս կարեւոր փուլում զարգացման ոլորտում ամեն ինչ պետք է արվի լարվածությունից խուսափելու համար», - ասել է Կաներվան:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը եւս մտահոգված է հայաստանյան իրադարձություններով:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Ստիպված կգնան արտահերթ ընտրությունների

Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.