“Zhamanak” Armenian-American Political Daily

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հայտարարությունները

22:34 Yerevan | 18:34 GMT | Tuesday 4 March 2008

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը տեղեկացվի հնարավորինս քիչ:

Մի կողմից հայկական հեռուստաընկերությունները հանրությանն են ներկայացնում ամբողջովին միակողմանի տեղեկատվություն (մասնակի բացառություն է կազմում Երկիր Մեդիա հեռուստակայանը): Մյուս կողմից`այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ իշխանությունների հրահանգով և բացահայտ միջամտությամբ չեն ցուցադրվում արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակած հաղորդումների այն հատվածները, որոնք առնչվում են այսօր Հայաստանում ընթացող իրադարձություններին: Խոսքը մասնավորապես վերաբերում է համառուսաստանյան OPT 1-ին, Եվրոնյուզ եւ CNN հեռուստաալիքին:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, սա գնահատում է որպես քաղաքացիների` տեղեկություններ ստանալու հիմնարար իրավունքի խախտում, ինչպես նաև սեփական ժողովրդի նկատմամբ սանձազերծված տեղեկատվական ահաբեկչություն և բլոկադա: 1.03.08

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր, վաղ առավոտյան բիրտ ուժի կիրառմամբ խաղաղ ցուցարարները վտարվել են Ազատության հրապարակից: Այս պահից ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է անօրինական կալանքի տակ: Կան բազմաթիվ ծանր վիրավորներ, ձերբակալվածներ և, ըստ որոշ լրատվամիջոցների հաղորդման, նաև զոհեր: Վրդովված ցուցարարները և նրանց միացած մեր բյուրավոր համաքաղաքացիները ինքաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի հրապարակում և հարակից տարածքում: Խաղաղ ցուցարարերի պահանջն է անմիջապես ազատ արձակել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին: Սույնով մենք հայտարարում ենք, որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը կարող է հանդարտեցնել հույզերը եւ թույլ չտալ իրավիճակի հետագա սրում: Ստեղծված պայթունավտանգ իրավիճակում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ամհապաղ ազատ չարձակվի և նրան հնարավորություն չտրվի անմիջականորեն դիմել մեր համաքաղաքացիներին, ապա իրավիճակի հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ներկա իշխանությունների և անձամբ Ռոբորտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա: 1.03.08

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Ստիպված կգնան արտահերթ ընտրությունների

Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.