“Zhamanak” Armenian-American Political Daily

ԵԱՀԿ նախագահը դատապարտում է ուժի կիրառումը

21:43 Yerevan | 17:43 GMT | Tuesday 4 March 2008

Հայաստանում, կրկին կոչ է անում հետընտրական երկխոսության ՀԵԼՍԻՆԿԻ, մարտի 1, 2008թ.: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր Երեւանում:

«Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: Ես անհանգստացած եմ այն փաստով, որ տեղեկությունների համաձայն կան վիրավորներ: Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձեռբակալվածներին եւ կրկին երկխոսության կոչ եմ անում իշխանություններին eu ընդդիմությանը», ասաց նախարարը:

Երեւանում փետրվարի 26-ին հայկական պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարարը նշել էր, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ ԵԱՀԿ եւ այլ դիտորդների կողմից ս/թ փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված թերությունների շտկման հարցերում:

«ԵԱՀԿ-ն կարեւորում է երկխոսության դերը կայունության համար: Հայաստանի զարգացման համար այս կարեւոր ժամանակաշրջանում պետք է անել ամեն ինչ առկա լարվածության սրումից խուսափելու համար»,- ասաց նախարար Կաներվան, որն այս շաբաթ այցելել է նաեւ Ադրբեջան եւ Վրաստան իր Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.