|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մոնղոլ-թաթարականը` գործողության մեջ21:40 Yerevan | 17:40 GMT | Tuesday 4 March 2008 Խորին ցավակցություններս անմեղ զոհերի բոլոր հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին. առանց այս խոսքերի սկսվող ցանկացած միտք, համոզված եմ, այս օրերին իրավունք չունի հնչելու: Մարտի 1-ին տեղի ունեցած հոգեւոր, մտավոր եւ ֆիզիկական այն սպանդը, որ կատարվեց Հայաստանում` իր նախադեպը չուներ ոչ նախագծման իր նենգությամբ, ոչ իրականացման գազանությամբ ու ոչ էլ այդ ամենին հաջորդած ստի ու կեղծիքի անսահմանությամբ: Սեփական ժողովրդի նկատմամբ գարնան առաջին օրը, փաստորեն, երկու ռազմական գործողություններ կազմակերպվեցին, որոնք էլ հանգեցրին հարյուրավոր վիրավորների եւ տասնյակ զոհերի... Էդպես, հիրավի, միայն զավթիչը կարող էր վարվել նոր զավթված տարածքում ընդվզումը ճնշելու համար: Իշխանությունները իրենց եւ ժողովրդի միջեւ եղած ջրբաժանը դարձրին անանցանելի վիհ: Եվ ոչ թե դանդաղ, փորելով, այլ միանգամից` պայթեցրին իրենց ոտքի տակ առանց այն էլ երերացող հողը: Ինչպե՞ս են ապրելու այս երկրում: Անհնարին է պատկերացնել: Այն, ինչը հետեւողականորեն փորձում էր ապացուցել Լեւոն Տեր-Պետրոսյանը ամիսներ շարունակ, իշխանությունները միանգամից եւ շատ կտրուկ հիմնավորեցին եւ ի ցույց դրեցին բոլորին: Այսօր Երեւանում հատուկ դրություն է հայտարարված: Եվ իրականում հատուկ դրություն է: Յուրաքանչյուրիս համար: Վերջնականապես կողմնորոշվելու եւ դիրքորոշում հայտնելու, թե վիհի որ կողմում է կանգնում: Այն, որտեղ ժողովու՞րդն է, թե՞ այն, ուր իշխանություններն են: Այն իշխանությունները, որոնց օրերը հաշվված են: Ժամ առ ժամ: Որովհետեւ այլեւս ոչ միայն իրենք չեն կարող իշխել կամ կառավարել այս ժողովրդին, այլեւ ժողովուրդն ինքը չի հանդուրժի նրանց իշխանությունը: Դե, իսկ օրումեջ հո չես կարող ժողովուրդ կոտորել: Կամ էլ` ամեն օր: Էդպես ոչ մեկին դեռ չի հաջողվել: Որքան որ իշխանությունն է ինքնաբավ` ինքը ջարդում է-ինքը դատապարտում-ինքը ցույց է տալիս, այնպես էլ ժողովուրդը կարող է ինքնաբավ դառնալ` ինքը ընտրի-ինքը պաշտպանի-ինքն իրեն ու իր իշխանությանը տեր կանգնի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |