|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Սա ազգային-ազատագրական պայքար է»14:13 Yerevan | 10:13 GMT | Saturday 1 March 2008Գայանե Հովսեփյան Փետրվարի 29-ին Վանաձորի «Արցախ» պուրակում տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին: Ելույթներով հանդես եկան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, Զարուհի Փոստանջյանը եւ հանրահավաքի կազմակերպիչներից՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը խոստացավ գրասենյակի կողմից իրականացրած ուսումնասիրության արդյունքները՝ ընտրակեղծիքների վերաբերյալ, տրամադրել միջազգային իրավապաշտպան կառույցներին: Նրա ելույթի մի հատվածում խոսափողը անջատվեց` հոսանքազրկման պատճառով, սակայն հանրահավաքի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին լսել նրան` նաեւ առանց խոսափողի: Հանրահավաքի ընթացքում տեղական իշխանությունների կողմից «ներդրված» սադրիչները փորձում էին կռիվներ հրահրել, ռեպլիկներ էին նետում (նրանցից ոմանք` 16-18 տարեկան երիտասարդներ, անսթափ տպավորություն էին թողնում` դատելով հղած ռեպլիկների բնույթից. օրինակ` «Ի՞նչ եք սաղ մասոններով ըստի հըվաքվել, ազգը պառակտըմ եք»): Այդ կապակցությամբ հանրահավաքին ներկա գտնվող, արցախյան շարժման ակունքներին մոտ կանգնած ակտիվիստ, ՀՀՇ անդամ Արամ Նազարյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե սադրիչների ներկայությունը այդտեղ՝ «քաղաքապետի ձեռքի գործն է»: Հանրահավաքը ավարտվելուց հետո էլ մարդիկ չէին ցրվում, հակառակ «բեւեռների» ներկայացուցիչ շարքային քաղաքացիները միմյանց հետ տաք-տաք բանավիճում էին` հաշվի չառնելով անգամ ոստիկանների ներկայությունը: Առավել անհանդուրժողները միմյանց «հաշվի էին կանչում» (ամեն դեպքում` այդտեղ լուրջ բախումներ տեղի չունեցան): Իսկ մարդկանցից մեկի այն դիտարկմանը, թե` «Լավ, էս ամեն ինչի արդյունքը ո՞րն է», ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանն ասաց. «Արդյունքները Երեւանում են երեւում: Ով ուզում է արդյունքները տեսնել` թող գա Երեւան` հանրահավաքի»: Իսկ վանաձորցի մի մտավորական, որ 90-ականներին Տեր-Պետրոսյանի կատաղի ընդդիմախոսներից էր, բայց այսօր սատարում է նրան, ներքաղաքական գործընթացներն այսպես բնորոշեց. «Սա ազգային-ազատագրական պայքար է: Ազգը ոտքի է ելել»: ...Իշխանությունների կողմից հանրահավաքների ընթացքում մշտապես ներդրվող սադրիչները, որպես արդարացում, մի անգիր արած նախադասություն են արտաբերում` ընդդիմությանը հասցեագրվող. «Ազգը պառակտում եք», մինչդեռ, նույն հաջողությամբ, այդ նույն արտահայտությունը կարելի է հակադարձել իշխանություններին:
Խմբագրության կողմից Փետրվարի 29-ին Վանաձորի «Արցախ» պուրակում կայացած հանրահավաքը Վանաձորի մի խումբ բնակիչների կողմից խանգարելու փաստի կապակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել Վանաձորի ոստիկանություն: Դիմումով պահանջվում էր բացահայտել հանրահավաքը խոչընդոտող խմբի անձանց ինքնությունը եւ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց` դրանով իրապես նպաստելով իրավապահ մարմինների նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը քաղաքացիների կողմից: Կազմակերպության նախագահ Ա.Սաքունցը բավական հեշտացրել է հանցավոր խմբին բացահայտելու ոստիկանության գործը` ներկայացնելով իրենց կողմից արված այդ խմբի լուսանկարը եւ նշելով անկարգություն անողներից մեկի ինքնությունը, ով Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանի վարորդն է: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |