“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ժողովրդավարական Հայաստան» միավորման հայտարարությունը

13:53 Yerevan | 9:53 GMT | Friday 29 February 2008

ՀՀ նախագահի 2008թ. ընտրությունների արդյունքում առաջացած հակասությունը մտել է դիմակայության փուլ:

Ընտրությունների արդյունքներն անընդունելի են հասարակության բացարձակ մեծամասնության համար, ինչն առաջ է բերել նրա ցասումն ու համախմբումը Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Զանգվածային ցույցերը ցնցում են իրեն իշխանություն հռչակած կլանի հիմքերը:

Ներկա իշխանությունները, հենվելով հայ հասարակության հետադիմական խավերի` ձեռնասուն մտավորականության, կղերական վերնախավի, ընչաքաղց թշվառների, հանցագործ աշխարհի եւ դավաճան տականքի վրա, դիմել են կործանվող ռեժիմին բնորոշ հուսահատ քայլերի` հրապարակելով ընտրությունների ոչ մի կերպ չհիմնավորված արդյունքներ, իրականացնելով առաջատար գործիչների ձերբակալություններ, հրահրելով չարտոնված եւ սադրիչ հանրահավաքներ ու երթեր, կոծկելով իրականությունը` տարածում են ստահոդ լուրեր:

Կլանի նման պահվածքը հղի է աղետալի հետեւանքներով: Դրանք են`

- հասարակության պառակտում,

- բախումներ ճամբարների միջեւ,

- կարող ուժերի զանգվածային արտագաղթ,

- Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի միջազգային վարկի անկում,

- տնտեսական հետընթաց,

- Ղարաբաղի կորուստ,

- Հայաստանի ինքնիշխանության կորուստ:

«Ժողովրդավարական Հայաստան» միավորումն իր պարտքն է համարում ի լուր հայ ժողովրդի եւ գալիք սերունդների հայտարարել, որ դիմակայության հետագա խորացման, դեպքերի անցանկալի ընթացքի եւ դրա արդյունքում սպասվելիք աղետի ողջ պատասխանատվությունը ընկնում է ներկա իշխանությունների վրա` ի դեմս Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի:

28.02.2008թ.

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.