“Zhamanak” Armenian-American Political Daily

Որսկան էին` դարձան որս

15:42 Yerevan | 11:42 GMT | Thursday 28 February 2008

Է.Գ.

Երեկ ժամը 23.00-ի սահմաններում Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցների կողմից բացահայտվել են երկու անձնավորություն, որոնք իրենց վրա կրելիս են եղել հատուկ սարքավորումներ:

Այդ մարդկանց հնարավորություն ունեցանք տեսնել այն բանից հետո, երբ հանրահավաքի կազմակերպիչները լրագրողներին խնդրեցին գնալ մոտակա սրճարան: Այն պահին, երբ լրագրողները մտան այդ սրճարանը, որտեղ տեղափոխել էին երկու բացահայտվածներին, անմիջապես ներս խուժեցին նաեւ ոստիկանության աշխատակիցները, որոնք բավական արագ նրանց դուրս հանեցին տարածքից: «Այլընտրանք» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին խնդրեցինք պատմել, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են այդ մարդիկ եւ ինչպես են բացահայտվել: Ն.Փաշինյանը ասաց հետեւյալը. «Սրանք սադրիչներ են, որոնց վրա հատուկ տեխնիկա էր տեղադրված, լսելու սարքավորումներ: Հանրահավաքի մասնակիցները հայտնաբերել են նրանց, եւ իրենք էլ խոստովանել են, որ ԱԱԾ-ի տնօրենի` Գորիկ Հակոբյանի հանձնարարությամբ սադրանք էին նախապատրաստում, որպեսզի իշխանության կողմից բաց թողնված պետական հեղաշրջման մեղադրանքները հիմնավորեն»:

Մինչ ոստիկանության աշխատակիցները տարան այդ մարդկանց, մի քանի վայրկյանների ընթացքում միայն հնարավոր եղավ լուսանկարել նրանց մոտ հայտնաբերված մեկ սարք եւ թղթերի վրա գրված ավտոմեքենաների համարներ: Լուսանկարների որակի համար հայցում ենք ձեր ներողամությունը:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.