|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լեւոն Խեչոյան. «Կաթողիկոսը մերժվածի մոտ պիտի գնար»15:37 Yerevan | 11:37 GMT | Thursday 28 February 2008 Ժողովուրդը մի աներեւույթ բան է գտել, որ իր հոգու հետ համապատասխանում է: Եվ ժողովուրդը հրապարակը չի լքի: Որովհետեւ ինքը ինչի մասին որ երազում էր, տեսնում է այդ խարիզմատիկ առաջնորդի մեջ: Եվ ժողովուրդը գնալու է նրա հետեւից: Կուզենայի, որ ունենայինք նաեւ այնպիսի հոգեւոր առաջնորդ, որին վստահեր ժողովուրդը ու գնար նրա հետեւից: ...Գուցեեւ ընդունելի է, որ կաթողիկոսը շնորհավորեց Սերժ Սարգսյանին, բայց նա պիտի գնար նաեւ ժողովրդի մոտ: Եվ եթե գնար հրապարակ, կարող էր եւ միջնորդ հանդիսանալ, որ հարցը խաղաղ լուծվեր: Մարդուն պիտի խնայենք: Իսկ մարդուն ո՞վ կարող է խնայել: Հոգեւորականը: ...Շահումյանը կորցնելու օրերն էին: Ժողովուրդը նահանջելով հետ էր գալիս: Մարդ չէր մնացել: Թիկունքում` ժողովրդին պահող ջոկատներն էին մնացել: Այդ օրը անձրեւի տակ, անտառների մեջ մի հոգեւորականի տեսա` գլուխը բաց, երկար փարաջայով, որի փեշերը թաց ու ցեխոտ էին: Երիտասարդ հոգեւորական էր: Բոլորը նահանջել էին, ինքը` անտառում էր: Ասացի` ի՞նչ ես անում, Տեր հայր, ժողովուրդը գնացել է: Ասաց` մարդ եմ փնտրում, ծառերի տակ մեկը մնացած չլինի: Վիրավոր, անօգ: Ինձ համար հոգեւորականը նա է: Աստծուն ճանաչում էր ինքը, իր հոտն էր ուզում փրկել` մինչեւ վերջին մարդը: Էդպիսին պիտի լինի հոգեւոր հովիվը: ...Հիմա` կաթողիկոսը Ազատության հրապարակում պիտի փնտրեր մարդուն: Տեսներ, թե որեւէ ոստիկանի մահակի տակ, որեւէ տեղ հո մարդ չի՞ մնացել: Առավել եւս` այդքան հացադուլավոր կար: Ո՞վ պիտի այդ հացադուլավորներին տեր կանգներ, սփոփեր իր աղոթքով, որ թեթեւ լիներ նրանց հացադուլը: Կաթողիկոսը մերժվածի մոտ պիտի գնար: Այսօր մերժվածը ժողովուրդն է: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |