|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Կարմրել եմ... Կարմրել ես... Կարմրել է...15:35 Yerevan | 11:35 GMT | Thursday 28 February 2008Մարինե Խառատյան Երեկ Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետ Սերժ Սարգսյանի հետ մեր զրույցը, եթե իհարկե դա կարելի է զրույց անվանել, մի քիչ անսպասելի վերջաբան ունեցավ. վարչապետը թարս չափեց մեզ ու հեռացավ: Դրա համար այն ներկայացնում ենք առանց խմբագրական էական միջամտության: - Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում, որ երեկ Ձեր ցուցարարների մեծ մասը միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգին, փաստորեն Ձեր կողմնակիցները լքեցին Ձեզ երեկ: - Աղջիկ ջան, դու գոնե էթիկայի մի քիչ բան ունեցի, էլի: Ճիշտ չի, հասկանում ես: - Դե, ես աչքովս եմ տեսել, պարոն Սարգսյան: - Աղջիկ ջան, ես քեզ ուրիշ բան եմ ասում, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, չէ՞: - Այո: - Գիտես` ես որտեղ եմ հարցազրույց տալիս, հիմա ի՞նչ ես կպել ինձ: - Դե «Ազատության» հարցերին պատասխանում եք, իմ հարցին...: - Ի՞նչ ես կպել ինձ: - Չեմ կպել, չեք ուզում պատասխանել, ասեք` պատասխան չունեմ: - Ես էնքա~ն պատասխան ունեմ, մի կարմրի: - Ես չեմ կարմրում: - Փիս ես կարմրում: - Դուք էլ` էնպես ոչինչ:
Սրանից հետո վարչապետը լրագրողների ներկայությամբ ինձ մեկ րոպե թարս նայեց ու, շրթունքները սեղմելով, հեռացավ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |