|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հակասության մեջ չեն մտնում, որովհետեւ... մեջն են15:30 Yerevan | 11:30 GMT | Thursday 28 February 2008Մարինե Խառատյան ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը վերջերս աշխատանքից ազատեց նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների` Եվրամիության եւ ԱՀԿ հետ համագործակցության վարչության պետ Վահագն Ղազարյանին եւ Արտաքին տնտեսական համագործակցության եւ ներդրումային քաղաքականության վարչության բաժնի պետ Զոհրակ Հովհաննիսյանին` Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարությամբ հանդես գալու համար: Նույն պատճառով աշխատանքից ազատվելու սպառնալիքի ներքո է եղել նախարարության մեկ այլ աշխատակից` Ակնագործության եւ ոսկեգործության զարգացման գործակալության աշխատակից Արման Սարուխանյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել է իր ստորագրությունից` այդպիսով պահպանելով աշխատանքը: Հայաստանում տեղ գտած բռնատիրական դրսեւորումների առթիվ երեկ ԱԺ-ում զրուցեցինք առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի հետ: - Պարոն Երիցյան, երեկ լսու՞մ էիք Սերժ Սարգսյանի` Հանրապետության հրապարակում ունեցած ելույթը: - Այո, եւ հարթակից: - Լսեցի՞ք, որ նա խոսեց հանդուրժողականության, տեսակետ արտահայտելու ազատության եւ այլնի մասին: - Լսել եմ: - Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում, որ Ձեր աշխատակիցներին ազատեցիք աշխատանքից` տեսակետ արտահայտելու համար: Հակասության մեջ եք մտնում վարչապետի խոսքերի հետ, փաստորեն: - Ոչ, ես ուղղակի պարտավոր եմ կատարել օրենքը: Նախ` ազատվածներից մեկի կուսակցական պատկանելությունը մշտապես հայտնի է եղել եւ հարգվել է: ՀՀՇ-ի անդամ է եղել մշտապես Զոհրակը: Բայց նա որոշել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: - Քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է քաղաքական ելույթներ ունենալ: Նման բան չի եղել: - Ինքը հայտարարությամբ է հանդես եկել: - Հայտարարության մեջ որեւէ քաղաքական գնահատական չկա, դա քաղաքացիական գնահատական է: - Ոչ, կա, քաղաքական գնահատական է եւ ինքը եկել, հաստատել է այդ քաղաքական հայտարարությունները եւ խախտել է զսպվածությունը քաղծառայողի: Առաջինը (Վահագն Ղազարյանը.- Մ.Խ.) մի քանի կարգապահական տույժերի է ենթարկվել, եւ մենք եղել ենք իրենից ազատվելու գործընթացում: Իսկ երրորդը չի ազատվել, երրորդի հարցով հանձնաժողով է ստեղծվել, ոովհետեւ ինքը հայտարարել է, թե ուղղակի ստորագրել էր առանց գիտակցելու, թե ինչ է ստորագրում: Այսինքն` հանդուրժողականության կամ անհանդուրժողականության մասին խոսք չկա էստեղ: - Լավ, իսկ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է դրան վերաբերվում: Ձեզ չի՞ հարցրել` ինչու եք նման քայլ անում: - Ոչ, ես ինքնուրույն եմ այդ որոշումները կայացրել: - Այնուամենայնիվ հակասության մեջ եք մտել Սերժ Սարգսյանի ասածների հետ, Ես Հանրապետության հրապարակում բոլորովին այլ բան էի լսում: - Մենք իրավունք չունենք օրենքի հետ հակասության մեջ մտնել: - Ձեր քայերով, փաստորեն, ավելացնում եք Սերժ Սարգսյանի քաղաքական ախոյանի բանակը: - Ոչ, օրենքների հետ հակասության մեջ կառավարությունը չի կարող մտնել եւ մասնավորապես ես: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |